Բոլիվիայի առաջնորդ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը սպառնալիք է դարձել աշխարհի և նրա բազմաբևեռության համար։ Այդ հայտարարությունը Բոլիվիայի նախագահն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաքաղաքական քննարկման ժամանակ։
Մորալեսը մեկնաբանել է իրավիճակը Հյուսիային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ՝ նշում է TASS գործակալությունը։ «Ակնհայտ է, որ Մայր Երկրի, դրա բազմաբևեռության, խաղաղության ու ազատության համար գլխավոր սպառնալիքն ԱՄՆ ղեկավարությունն է»,-ասել է նա։
Քաղաքական գործիչը պահանջել է հրաժարվել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման ցանկացած ռազմական լուծումից և գտնել կարգավորման խաղաղ միջոցներ։
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում ստիպված կլինի լիովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան։