Մեքսիկայի կրթության նախարար Աուրելիո Նունիեն հայտնել է, որ առնվազն 30 մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով Մեխիկոյում դպրոցի փլուզումից։ Ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհի մասին, այդ թվում 20 երեխայի։
«Ցավոք սրտի, ներկա պահին հայտնի է արդեն 30 զոհի մասին, 11 հոգու հաջողվել է փրկել, փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-հայտարարել է նա Excelsior հեռուստաալիքի եթերում։
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտնել է, որ 7.1 մագնիտուդով երկրաշարժից հետո մոտ 38 մարդ անհետ կորած է համարվում։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 200-ը։

#EnPunto 22 niños y dos adultos perdieron la vida ante colapso en Colegio Rebsamen https://t.co/2fESaaH0ii pic.twitter.com/QYlxyrfjPN
— Noticieros Televisa (@NTelevisa_com) September 20, 2017