Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից պահանջել է միջազգային հանրությունից «փոխել կամ չեղարկել» միջուկային գործարքը, որը կնքվել է Իրանի հետ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Փոխել կամ չեղարկել, վերանորոգել կամ զրոյացնել այն»,-կոչ է արել նա։
Նեթանյահուն հայտնի է որպես համաձայնագրի անհաշտ քննադատ, որը կնքել են 6 խոշոր տերություններն Իրանի հետ։ Իսրայելի կառավարության ղեկավարը հաստատում է, որ այն ոչ միայն օրինականացրել է Իրանի կարգավիճակը որպես ենթամիջուկային տերություն, այլևս թույլ տվել նրան ընդլայնել ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Նրա կարծիքով՝ այդ ամենը տեղի է ունեցել Իրանի վրայից պատժամիջոցների հանման արդյունքում։