Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, անվանել է նրան միջազգային քաղաքականությունում «նոր Հիտլեր»։ Այս մասին փոխանցում է EFE Noticias-ը։
«Իրեն աշխարհի տերը համարող միջազգային քաղաքականության նոր Ադոլֆ Հիտլերի՝ պարոն Դոնալդ Թրամփի ագրեսիվ ելութն ուղղված էր Վենեսուելաի ժողովրդի դեմ, սակայն ոչ ոք չի կարող սպառնալ մեզ»,-հայտարարել է Մադուրոն։
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս քննադատել էր Վենեսուելայի իշխանություններին բռնապետության և «ձախողված սոցիալիստական գաղափարախոսությանը» հետևելու համար։ Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնը կշարունակի անցկացնել պատժամիջոցային ճնշման քաղաքականություն Կարակասի նկատմամբ։