Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի միջուկային ծրագրին առնչվող համաձայնագրից հրաժարվելն անվանել է սխալ։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
«Տարածման դեմ պայքարի մեր պարտավորությունը թույլ է տվել 2015 թվականի հուլիսի 4-ին հասնել ակտիվ, վերահսկման ենթակա պայմանագրի, որը թույլ է տալիս երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա»,-նրա խոսքերն է մեջբերում Interfax-ը։
Մակրոնի խոսքով՝ այդ համաձայնագրից հրաժարվելն առանց այլընտրանքի կլինի մեծ սխալ, քանի որ այն շատ կարևոր է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ համաձայնագրից։