Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

ԱԳ նախարարը համանախագահների առաջարկներին երկու նոր պահանջ է ավելացրել. Շավարշ Քոչարյանի պարզաբանումը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության շուրջ բարձրացած իրարանցումը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում մասնակիցներից մեկը Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ո՞ր տարածքների մասին է խոսել Էդվարդ Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախի համար:

«Ինձ համար անհասկանալի է առաջացած իրարանցումը: Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է: Այսինքն՝ 3 համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված են միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Մինչև այդ հիշատակելով ապրիլյան պատերազմը, երկու բան է նշել. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ դա կա, նշվել է՝ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ անվտանգ և հուսալի լինի, որ որևէ  զենքի համար հասանելի չլինի: Երկրորդ՝ եթե խոսքը վերաբերում է տարածքներին, ապա պետք է պարտադիր ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը: Այսինքն՝  այն, ինչ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, եղածին դրվել է նոր երկու պահանջ, ընդամենը»,- պարզաբանեց Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանը ընդգծեց, որ. «ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս: Այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Ինչու՞ է դա այդպիսի իրարանցում առաջացրել՝ չեմ հասկանում: Ավելին, խոսքը վերաբերում է փաթեթին: Հիշենք նաև այն հանգամանքը, որ այսօր մենք գտնվում ենք մի փուլում, երբ եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ, և այդ համաձայնությունների էությունը հետևյալն է՝ ընդհանրապես բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև: Այսինքն՝ եթե կրակում են, սադրում են, չկան հետաքննության մեխանիզմներ և այլն: Ավելին, ինչը նաև երեկ ասաց նախարարը՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասվածը»,- եզրափակեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում