Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Բակո Սահակյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում  ունեցավ ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հանդիպման շրջանակում քննարկվել են տարածաշրջանում տիրող  իրավիճակի, Արցախի զարգացմանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, արցախա-ադրբեջանական հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր:

«Արցախի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է թե Հայաստան-Սփյուռք համաժողովի, թե երկրի անկախության 26-րդ տարեդարձի շրջանակում:  Սա շատ կարևոր  հանդիպում էր մի քանի տեսանկյուններից. նախևառաջ, մենք հանդիպում ենք ԱՄՆ Կոնգրեսը ներկայացնող մարդկանց հետ,  ովքեր մեծ աշխատանք են կատարում հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ տարածելու հարցում, ունեն մարդու իրավունքների նկատմամբ հավատարմություն»,- ասաց նա:

Ամերիկայում Հայաստան համահայկական հիմնադրամի ատենապետ Մարիա Միհրանյանը համակարծիք էր, որ հանդիպումն իսկապես կարևոր էր օրակարգային մի շարք հարցերի քննարկման տեսանկյունից:

«Քննարկումներն ընթացան  հիմնականում  այն հարցերով, թե ինչպես պետք է այդ Արցախում կայունություն պահպանել և օգնել խաղաղության հաստատմանը, այն, որ արցախյան հարցը  ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով պետք է լուծվի:  Համաշխարհային ամբիոնները պետք է պատասխանատու պահեն ագրեսորին, որպեսզի նա չկարողանա անվերջ փորձեր անել, իսկ  փորձեր անելու դեպքում էլ  պատասխան տա, թե ինչու դա արեց: Պետք է աշխատենք հարցը լուծել խաղաղությամբ. սա բանակցությունների և համաշխարհային ամբիոնների, այլ ոչ թե ռազմական գործողությունների հարց է»,- նշեց Մարիա Միհրանյանը:

Նա հավելեց, որ կոնգրեսականներից Դեյվիդ Վալադաոն, ով արդեն իսկ եղել է Արցախում, տպավորված է այնտեղ կատարած այցով:

«Նա նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում նշեց, որ Արցախում   ժողովուրդը պայքարում է նորմալ կյանք ունենալու համար: Նրա համար շատ զարմանալի էր այն, թե ինչպես է Արցախում  կյանքը շարունակվում վտանգի մեջ: Նախագահ Սահակյանն էլ պատասխանեց՝ որովհետև ժողովուրդը շատ ուժեղ կամք ունի»,- ասաց նա:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան  է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում