Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԽՍՀՄ կարոտախտ է. մի փոր հաց տան զխտկվենք՝ շպագատ կիջնենք, «Լենին պապին» էլ կարտասանենք

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

– Պարոն Բարսեղյան, Ռուսաստանից բավական կտրուկ արձագանքներ ենք լսում «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ անհանգստանալու պատճառ ունի Ռուսաստանը՝ այն դեպքում, երբ սա ընդամենը 9 հոգանոց խմբակցության նախաձեռնություն է։

Ինձ թվում է՝ Մոսկվայում շոշափելի մտավախություններ չկան, իրենք շատ լավ տիրապետում են այստեղի իրավիճակին։ Զյուգանովի, Ժիրինովսկու և այլ միմոսների բերանով պարզապես իրենց կայսերապետական սպառնալիքներն են պարբերաբար շպրտում, որը վկայում է Ռուսաստանի նեոկայսերական նկրտումների մասին։ Սա գաղտնիք չէ, առիթը բաց չեն թողնում՝ հիշեցնելու, որ իրենք  կայսրություն են, իսկ սրանք՝ ինչ-որ գաղութներ, որ չպետք է թպրտան։ Կարծում եմ՝ իրենք տիրապետում են իրավիճակին և գիտեն, որ հանրության ճնշող մեծամասնությունը վերահսկվում է իշխանությունների կողմից, ծառայում իշխանության վերարտադրությանը, իսկ  իշխանությունը Կրեմլի տակ է՝ ինչպես հայտնի է։ Այնպես չէ, որ այստեղ իսկապես շատ որակյալ ուժեր կան, որոնք ձգտում են այդ ազդեցությունից ազատվել, և հիմա էլ Ռուսաստանը «ձեռուոտ»  է ընկել։ Անշուշտ, կան քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը «քացու տակ է  քցված» Սերժիկի և իր կլանի ձեռամբ, և զանազան միջոցառումներով այդ ուժերը փորձում են ինքնիշխանությունը վերականգնել։

«Ելք»-ի նախաձեռնությունը խորհրդարանական մակարդակում քվեարկության տեսանկյունից՝ հասկանալի է, որ ձախողված է։ Կարծում եմ, որ իրենք փորձում են իրենց կարեցածն անել, քայլ են անում, ասում են՝ դա տեղ չէ, որ մենք գտնվենք։ Բայց այն կարող  է նույնիսկ օրակարգ չմտնել, կամ եթե նույնիսկ մտնի, ինչպես նշեցի՝ քվեարկության տեսակետից ձախողված է։ Մյուս կողմից էլ՝ կա մեղադրանք, որ եթե գիտեք այդպես է՝ չի անցնելու,  ինչո՞ւ եք հարց բարձրացնում։ Իսկապես այս տեսակետից եթե նայենք՝ նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմությունն էլ կարող  էր թողնել գնալ, որովհետև այնտեղ մնալով բան չփոխվեց։

– Կարծում եք՝ չկա՞ հնարավորություն այնպես անելու, որ այս նախաձեռնությունը չմնա խորհրդարանի պատերի ներսում, այլ ավելի լայն հասարակական, քաղաքական շրջանակներ ընդգրկի։

– Եթե հիշենք 2013 թվականի իրադարձությունները, ապա պետք է նշենք, որ մոտավորապես 2000-2500 հոգի փողոց դուրս եկավ, որքան հիշում եմ՝ ոչ մի քաղաքական ուժ, որպես  այդպիսին, չսատարեց այդ շարժմանը, կային քաղաքական  առանձին գործիչներ, բայց ուժեր, որպես  այդպիսին, չկային, միայն «Ժառանգություն»-ը հայտարարություն արեց։ Դրանից հետո մի շարք իրադարձություններ են եղել, որոնք հասարակության  մի մասի տրամադրությունը լրջորեն փոխել են՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումն Ադրբեջանին, Ռուսաստանի բացահայտ անգործությունը հայ-ադրբեջանական բախումների հարցում և, իհարկե,  ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը։ Բայց ես չափումներ չունեմ, թե որքանով է  փոխվել Հայաստանի ընդհանուր բնակչության տրամադրությունը։ Անձնական դիտարկումներով կարող եմ ասել, որ  ավագ սերունդը կարոտախտի մեջ  է սովետական անցյալի նկատմամբ,  մի փոքր հացով յոլա գնալու, սաղ մնալու, մեծ եղբայրը կօգնի՝ այդպիսի համախտանիշի տակ է մի շատ լուրջ շերտ։ Ասում են՝ մեզ մի փոր հաց տան, կուշտ լինենք՝ շպագատ էլ կիջնենք, «Լենին պապին» էլ կարտասանենք, թող տան կուշտ զխտկվենք ապրենք։ Այդ հասարակության մի մասը սնուցվում է նաև հեռուստաալիքներից, ապուշ հեռուստածրագրերով և, իհարկե, ռուսական պրոպագանդայով։

– Կարծում եք՝ ռուսական պրոպագանդան հիմա մե՞ծ ազդեցություն է թողնում հասարակական տրամադրությունների ձևավորման առումով։

– Այո, իմ անձնական տպավորությունն այնպիսին է, որ դա շատ լուրջ գիտակցական մշակումներ է թողնում։ Ոչ միայն ռուսական հաղորդումները, կաբելային հեռուստաալիքներով, այլ նաև հայաստանյան հեռուստաալիքների խմբագրությունների կողմից այդ տեղեկատվությունը որպես թարգմանված նյութ են հրամցնում։ Ավելի շատ հակված են ռուսական մամուլից թարգմանել ու հեռարձակել, քան բազմակարծություն ապահովել։ Սա շատ լուրջ գործիք է, և Ռուսաստանը ու այն ծառայամիտները, որ այստեղ սպասարկում են ռուսական  շահը, ևս տիրապետում են այդ գործիքներին։

– Նոյեմբերին  նախատեսվում է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը։ Կարծում եք՝ մինչ այդ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի՞ դա կանխելու ուղղությամբ։

– Դա թույլ, ջրալի փաստաթուղթ է՝ համեմատած այն հնարավորության հետ, որ Հայաստանը բաց թողեց 2013-ին։ Ձևական բան է, Սերժիկի նպատակը շատ պարզ է՝ հարաբերություններ պահել, փող պոկել Եվրամիությունից։ Գուցե նաև կատարում է Վլադիմիր Պուտինի հանձնարարականը՝ որպես գործակատար շփվել Եվրամիության հետ։ Բայց ցանկացած պահի, երբ Կրեմլի մտքով անցնի, կարող են չթողնել։ Ես կարծում եմ, որ եթե այս թուղթը ստորագրվի, կստորագրվի Կրեմլի համաձայնությամբ, եթե չստորագրվի, ապա Կրեմլի արգելքով։ Բայց ենթադրում եմ, որ կստորագրվի. նորից եմ  կրկնում՝ սա շատ թույլ է համեմատած 2013-ին ունեցած փաստաթղթի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում