ԱՄՆ-ը ձգտում է ոչ թե տարածքային ընդլայնման, այլ ներդաշնակության ու բարեկամության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաքաղաքական քննարկման ընթացքում։
«Մենք չենք ձգտում տարածքային ընդլայնման կամ մեր կենսակերպը այլոց վրա տարածելու»,-ասել է նա։ Բացի այդ, Թրամփն իր ելույթում մի քանի անգամ ընդգծել է ինքնիշխանության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հաջողությունը կախված է նրա անդամների անկախությունից։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ երկրները կհարգեն այլ պետությունների իրավունքները։ «Դա հանդիսանում է համագործակցության ու հաջողության հիմք»,-նշել է նա։