Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մոսկվայում վախենում են, որ Հայաստանում «Ելքի» միջոցով կկրկնվի ուկրաինական սցենարը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, «Ելք» խորհրդարանական խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն է սկսել: Հետաքրքիր է, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնութանը և ինչո՞ւ են ռուս փորձագիտական շրջանակներում այդպես սվիններով ընդունում այս նախաձեռնությունը: Չէ՞ որ պարզ է, որ մեծամասնությունը դրան կողմ չի քվեարկի:

– Ռուսական կողմի արձագանքը հասկանալի է: Իրենք մտահոգ են այն առումով, որ Հայաստանը փորձում է տեղավորվել այն ընդհանուր, միջազգային թրենդի մեջ, որը կապված է Ռուսաստանի, Պուտինի գործունեութան քննադատության հետ: Այդ ձգտման շրջանակներում է փողոցների անվանափոխությունը, քանի որ Եվրոպայում՝ Լեհաստանում, նաև Մերձբալթյան երկրներում այդ թրենդը կա և դրսևորվում է, արձաններ են տեղահանվում, փողոցներն են անվանափոխվում: Այնտեղ հասկանում են, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը փորձում է սպարինգ գործընկեր գտնել՝ ի դեմս «Ելքի»: Այստեղ «Ելքի» հետ է համեմատություն տարվում, որ «Ելքը» ստեղծվել է Սերժ Սարգսյանի կողմից, և այդ երեք տարբեր գործիչներին Սերժ Սարգսյանն է բերել, միաձուլել և ստեղծել այդ դաշինքը, որը եկավ փոխարինելու «Ազատ դեմոկրատներին»: Ռոտացիա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ: Դա տեղի ունեցավ մի բանի համար, որ իշխանությունը ունենա սպարինգ գործընկեր, որը կտա իշխանությանը մանևրելու հնարավորություն՝ հայտարարելու, որ ահա մեր երկրում կան ուժեր, որոնք հարց են դնում փողոցները անվանափոխելու, ռուսական անունները վերացնելու, ԵՏՄ-ից դուրս գալու հարց, և եթե ես չլինեմ, ապա այդ ուժերը կգնան դրան, ու անդառնալի հետևանքներ կլինեն:

Նույն սցենարն է, ինչ Ուկրաինայում: Սա արվում է երևի թե նրա համար, որ հնարավոր լինի նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրել, որը չափազանց կարևոր է: Ճիշտ է, այն տնտեսական բաղադրիչներ չունի, բայց հնարավորություն կտա, որ ԵՄ կառույցները վերահսկեն մարդու իրավունքների հետ կապված խնդիրները Հայաստանում: Իսկ այդ խնդիրները Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո չափազանց սրվեցին: Այսօր բանտերը լցված են քաղբանտարկյալներով: Իսկ քաղբանտարկյալները ավելի մասսայական սկսեցին ձերբակալվել՝ սկսած Շանթ Հարությունյանից, որը համընկավ  Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությանը: Դրանից հետո շարքը շարունակվեց: ԵՏՄ-ին անդամակցությունը ընկալվում է, որպես անձրևանոց, որի տակ իշխող վարչախումբը կարող է ռեպրեսիաների ենթարկել, ջախջախել ընդդիմությանը: Եվ նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմամբ հնարավոր կլինի կարգավորել այս շրջանակը, որը վերաբերում է մարդու իրավունքներին:

Իսկ որքանո՞վ եք հնարավոր համարում, որ այս նախաձեռնությունը դուրս կգա խորհրդարանի շրջանակներից և կընդգրկի ավելի լայն հասարակության շրջանակներ:

– Ո՛չ: Նախատեսված է, որ այդ նախաձեռնությունը պետք է մնա միայն քարոզչական մակարդակի վրա: Եվ այդպես էլ կա: Դա վերաբերում է նաև փողոցների անվանակոչմանը: Դա ևս քարոզչական նպատակներով է արվում, որն ինձ համար շատ ցավալի է, քանի որ իմ պապը ևս զոհ է գնացել ստալինյան բռնաճնշումներին, ու ցավալի է, որ Հայաստանում այսօր կան փողոցներ, որոնք կրում են այդ բռնաճնշումների հեղինակների անունները: Մեր ընդդիմության գլխին կախված անեծքը հենց այն է, որ նրանք միշտ հարցերը բարձրացնում են, բայց լուծումներ չեն կարողանում տալ: Սա ավելի վատ է, քանի որ ոչ միայն խնդիրը չի լուծվում, այլ ավելի է վատթարանում այն վիճակը, որն առաջանում է այդ խնդիրների չլուծվածության հետևանքով:

– Պարոն Հովհաննիսյան, կարծիք եղավ, որ ցանկություն կա փորձագիտական հանձնաժողով ստեղծել այս հարցրեի հետ կապված: Դուք կհամաձայնե՞ք նրանց օգնել:

– Եթե մի քաղաքական ուժը հարց է բարձրացնում, իր վրա պատասխանատվություն է վերցնում հարցին լուծում տալ: Իսկ եթե հարցը բարձրացվում է միայն բարձրացնելու համար, ապա դա անհեռանկար մոտեցում է և բացասական հետևանքներ է ունենալու: Այս երկրում հարց լուծող չկա, բոլորը հարց բարձրացնող են, խնդիրներ առաջադրողներ են: Ինչ է ստացվում՝ հարցը բարձրացվում է, Ռուսաստանից մի երկու գործիչներ արձագանքում են, և նորից հարցը փակվում է: Բայց ԵՏՄ-ից դուրս գալը շատ լուրջ հարց է: Իսկ «Ելքի» կողմից այդ հարցը բարձրացնելու արդյունքում միայն որոշ ՀՀԿ-ականներ ցույց տվեցին իրենց մկանները, «աչոկներ» հավաքեցին Ռուսաստանի աչքում, և վերջ:

– Քանի որ Դուք «Ելքի» այս նախաձեռնությունը համարում եք իշխանությունների կողմից նախաձեռնված, ապա հետաքրքիր է Ձեր մոտեցումը Հայաստան-Սփյուռք համաժողովի հետ կապված: Ի՞նչ նպատակ է հետապնդվում այդ համաժողովով:

– Սփյուռքի հետ փոխհարաբերությունները շատ լուրջ են: Սփյուռքը, կապված վերջին շրջանի ձերբակալությունների հետ, շատ վիրավորված է: Ձերբակալվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը, ովքեր անկախությունից հետո տեղափոխվել էին Հայաստան, որը նշանակալից երևույթ է Հայաստանից առկա արտագաղթի ֆոնին: Փաստը մնում է փաստ, որ Սփյուռքից մարդիկ ոգևորված եկան Հայաստան, ու այդ հաղթական ոգին այստեղ փշրվեց, և նրանց ձերբակալեցին:

Այս իշխանությունները այս ձեբակալություններով ուրացան այն մոտեցումները, որոնք որդեգրել էին 90-ականներին: Հիմա Սերժ Սարգսյանը այս համաժողովին պետք է համոզի, որ ինքը չի դավաճանել, չի ուրացել այն նպատակները, հանուն որոնց մեր ազգը այդպիսի զոհողությունների գնաց: Հիմա ազգային ոգին կոտրված է: Սփյուռքի մոտ կասկած է առաջացել, որ այս մարդկանց համար առանցքայինը ոչ թե ազգային ոգին է, այլ թալանը: Կասկածն ընկել է ազգի մեջ, և հիմա այս համաժողովը հրավիրելով՝ իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք պետք է համոզեն Սփյուռքին, որ իրենք չեն դրժել, չեն ուրացել 90-ականների ժառանգությունը, որ իրենք այստեղ վերցրեցին իշխանությունը մի նպատակով, որ անձեռնմխելի պահեն Արցախը: Բայց իրենք այսօր ցույց են տալիս, որ մտադիր չեն դա անել, որը ազգի մոտ կասկած է առաջացրել: Սփյուռքն այսօր ցնցում է ապրում, որովհետև Սփյուռքի համար արժանապատվության հարց է: Սփյուռքը չի ցանկանում դառնալ գնչու, չի ցանկանում դառնալ քուրդ, որոնք այսօր ձգտում են անկախ պետություն ունենալ և իրենց պատմական տարածքում հայրենիք ստեղծել: Հայաստանը չի կարող լիարժեք անկախ ու անվտանգ լինել՝ առանց անվտանգ Արցախի ու Արցախի գոյության: Հակառակը՝ հասկանալի է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում