Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա

Ստվերի դեմ ՊԵԿ-ի «չորով» պայքարը կարող է հակառակ էֆեկտ ունենալ

Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող 4537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացրել: Ըստ ՊԵԿ պաշտոնական հաղորդագրության՝ վերլուծությունների արդյունքում տվյալ խմբից 2272 տնտեսվարողի մոտ կոմիտեն ռիսկեր է վեր հանել, ինչի արդյունքում գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ, իսկ 1732 հարկ վճարող գնահատվել է ոչ ռիսկային: Ռիսկային համարված հարկ վճարողներին առաջարկվել է սեղմ ժամկետում ներկայացնել ճշտված հաշվարկներ և կամավոր վճարել 2017թ. առաջին կիսամյակում չվճարված հարկերը՝ զերծ մնալով հարկերից չարամտորեն խուսափելու դեպքերի գնահատման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացներից:

Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը ողջունում է ՊԵԿ-ի՝ ստվերը գնահատելու գործընթացը: Տնտեսագետը, սակայն, ռիսկեր է տեսնում այս գործընթացում: «Ողջունում եմ, որ ՊԵԿ-ը կարողացել է այդ հաշվարկը կատարել, բայց, իմ կարծիքով, այդ թվերը կարող են այնքան էլ իրականությանը չհամապատասխանել: ՊԵԿ-ը վերցնում է նմանատիպ կազմակերպություն, ուսումնասիրում դրա շրջանառությունը և հետևություն է անում, որ հարկերը պետք է ավելի շատ վճարվեն: Բայց հարկերը չեն կարող ավելի շատ վճարվել, քանի որ առկա են նաև ներկայացուցչական ծախսեր, կամ ցածր շահութաբերությունը թույլ չի տալիս, որ ավելի հարկ վճարեն: Հետևաբար այդ թվերը մի քիչ խաբուսիկ են: Իմ կարծիքով՝ իրենց ընտրած մեթոդիկան այնքան էլ ճշգրիտ չի: Մոտ 60 տոկոսի ճշգրտություն կարող է ունենալ»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ ճիշտ չէ նաև ՊԵԿ-ի մոտեցումը, երբ բոլորին նույն ոսպնյակով է նայում և մտածում է, որ բոլոր ընկերությունները ինչ-որ թաքցրած բան ունեն: Դա բերում է ՊԵԿ-ի հանդեպ տարիներով եկող վստահության պակասի խորացման:

«Հայաստանում տնտեսության վիճակն այնպիսին է, որ բիզնեսը գոյատևման խնդիր ունի: Իսկ ՊԵԿ-ը չի կարող այդ գոյատևման աղբյուրը, որը ինչ-որ տեղ ստվերն է, պարզապես կտրել: Բացի այդ, ստվերի չափի տրամաբանություն գոյություն ունի: Աշխարհի բոլոր երկրներում էլ ստվեր գոյություն ունի, ստվերի չափ գոյություն ունի: ԱՄՆ-ում, օրինակ, 10 տոկոսի շուրջ է ստվերը: Տնտեսագետների խոսքով՝ 27 տոկոս, մինչև մաքսիմում 30 տոկոս ստվերը պետության համար ռիսկային չէ, քանի որ չափավոր ստվերը բիզնեսի պահպանման, բիզնեսի ճկունությունը ապահովող գործիք է: Դա ձեռնտու է նաև պետությանը, քանի որ այդ չափավոր ստվերի արդյունքում բիզնեսները չեն փակվում, գործազրկությունը հավելյալ չի աճում»,- նկատեց Մակարյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով, սակայն, ՊԵԿ-ը իր ուսումնասիրությունների ժամանակ, երբ, օրինակ, պարզում է, որ մի ընկերությունում 10-15 տոկոս ստվեր կա, ապա պետք է հասկանա, որ դա այն ստվերը չի, որի հետևից պետք է ընկնի ու հետամուտ լինի, որ դա վերանա: Այդ ստվերը ապահովում է նաև պետության համար կարևոր գործառույթ: Ստվերի հետ պետք է զգույշ լինել:

«Պետությունը միշտ իր տնտեսական պրոբլեմները պետք է հակակշռի սոցիալական պրոբլեմներով: Այսինքն՝ եթե մենք ուզում ենք ստվերը զրոյի հասցնել, բոլորին քերթում ենք, ստվերը ոչնչացնում ենք, ապա մենք կարող ենք փաստի առաջ կանգնել: Այնքան հիմնարկ կարող է փակվել, գործազրկությունը աճել, որ իսկական կրակի մեջ հայտնվենք: Դա կարող է հանգեցնել նաև սոցիալական բունտի, բողոքի ակցիաներ իրականանան: Այսինքն՝ ամեն մի պետություն իր տնտեսական ռեֆորմները պետք է կառուցի՝ ելնելով իր սոցիալական խնդիրներից, քանի որ այդ ռեֆորմները միտված են սոցիալական խնդիրների լուծմանը: Այսինքն՝ եթե ՊԵԿ-ի այս գնահատականները պետք է ուղեկցվեն «չորով» ստուգումներով, որի արդյունքւոմ հիմնարկները սնանկանան-փակվեն, տնտեսվարողները հիասթափվեն, աղմուկ առաջանա, ներդրողները վախենան՝ փախչեն, սկսեն զգուշանալ, սրվեն սոցիալական պրոբլեմները, ապա դա ոչ մի բանի օգուտ չի տա: Անպայման ստվերը պետք է թողնել որոշակի մակարդակում: Այսինքն՝ շատ հավասարակշռված մոտեցում է պետք»,- եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում