Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Կիև, մոտեցել նախագահի վարչակազմին՝ պահանջելով իրեն տրամադրել փաստաթղթերը, որոնք թույլ են տվել նախագահ Պյոտր Պորոշենկոյին խլել իրենից քաղաքացիությունը։ Այս մասին նա հայտարարել է վարչակազմի մոտ հավաքված լրագրողներին, փոխանցում է Pravda.com-ը։
«Ես ոչ մի փաստաթուղթ չունեմ, որպեսզի դատարան գնամ։ Նրանք ստորագրել են հրաման, սակայն ինձ չեն տվել ոչ մի փաստաթուղթ, որով կկարողանամ դատարան գնալ»,-ընդգծել է նա։
«Ես կոնֆլիկտ չունեմ Պորոշենկոյի հետ։ Այդ նա ունի ինձ հետ կոնֆլիկտ։ Ես նրան հաջողություններ եմ մաղթում Ամերիկայում։ Ես այնտեղ արդեն եղել եմ»,-ասել է Սաակաշվիլին։