Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Քրեական տարրերը սպառնում են արդվեցիներին. ոսկու հանքը պետք է շահագործվի

Արդվիի ոսկու հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվող արդվիցիները վերջին շրջանում պարբերաբար սպառնալիքներ են ստանում, եղել են նաև նրանց համոզելու, կաշառելու, լռեցնելու փորձեր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով հանքավայրի շահագործման վերաբերյալ աղմուկից հետո պարբերաբար կապի մեջ է գյուղացիների հետ և նրանց խնդիրները բարձրացնում է ԱԺ-ում:

«Ես կապի մեջ եմ արդվեցիների հետ, կա նման միտում: Սպառնում են, վախեցնում են, համոզում են, փորձում են կաշառել, որ արդվեցիները իրենց դիրքորոշումը փոխեն և համաձայնեն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը և ապա հանքավայրի շահագործմանը: Հենց այդ սպառնալիքներն են պատճառը, որ ես հայտարարությամբ եմ հանդես եկել, որ եթե արդվեցիների դիրքորոշման մեջ փոփոխություն լինի, ես կհամարեմ ճնշումների վերաբերյալ խոսակցությունները փաստարկված և կպահանջեմ, որ ոստիկանությունը քննություն իրականացնի այս հարցի կապակցությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առ այսօր արդվեցիները ունեն հստակ դիրքորոշում թույլ չտալու իրենց գյուղում հանքավայրի շահագործումից առաջ իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունները:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ արդվեցիները անգամ համոզված են, որ ավագանու առաջին համաձայնությունը, որը տրվել էր երկրաբանական ուսումնասիրությունների հետ կապված, որով իբր ավագանին համաձայնություն էր տվել, շինծու փաստաթուղթ է: «Այդ մասով ես դեռևս հետաքննություն չեմ արել և չեմ պարզել՝ ավագանու այդ համաձայնությունը շինծո՞ւ է եղել, թե՞ ոչ, բայց այնուամենայնիվ կարող եմ ասել, որ գյուղացիների պնդմամբ՝ այն շինծու է, և այդ հիմքով երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելը ապօրինի է: Ինչ վերաբերում է հանք փորելուն, ապա արդվեցիները դրանով հեաքրքրվածներին հորդորում են առհասարակ մոռանալ դրա մասին»,- նշեց Թանդիլյանը:

Նշենք, որ վերջերս արդվեցիները բարձրացել և սեփական ուժերով լցրել էին երկրագիտական ուսումնասիրությունների համար փորված 9 մետր երկարությամբ և 3 մետր խորությամբ փորված հատվածը՝ կրկին ընդգծելով, որ իրենք ոչ մի պարագայում թույլ չեն տա ոչ ուսումնասիրություն, ոչ էլ հանքավայրի շահագործում:

Ինչ վերաբերում է սպառնալիքների հեղինակներին, ապա Թանդիլյանի խոսքով՝ արդվեցիների կողմից անուններ չեն շեշտվում, բայց ասում են, որ ինչ-որ հանցավոր խմբեր են, տեղական քրեական հեղինակություններ:

Նշենք, որ Արդվիի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ բարձրացված աղմուկի առաջին օրվանից մամուլը գրեց, որ ոսկու հանքավայրը շահագործելու ցանկություն հայտնած «Միռամ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Դա ապացուցող բազմաթիվ փաստեր ի հայտ եկան մամուլում: Մասնավորապես, որ ընկերության ամենամեծ՝ 34 տոկոս բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն էր: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33-ական տոկոս բաժնեմասերի տերերն են վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանը և ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գևորգյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:

Դեռևս հուլիս ամսին գյուղացիների և մամուլի բարձրացրած աղմուկից հետո Զադոյանը հրաժարվեց իր 34 տոկոս բաժնեմասից:

«Առաջին լրատվական»-ին հուլիս ամսին հաջողվել էր պարզել, որ «Միռամ» ՍՊԸ-ի բաժնետեր հանդիսացող Անահիտ Դանիելյանը, ով նույնպես աղմուկից հետո հրաժարվեց իր 33 տոկոս բաժնեմասից, գրանցված է Վանաձորում, Լազյան փողոց 35, 12 հասցեում: Այդ հասցեում, բացի նրանից, գրանցված են ևս չորս անձ, որոնց թվում են Աղասի Արայի Հարությունյանը և Մարինե Արայի Մովսիսյանը, ովքեր ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբոր՝ Արա Բաղդասարյանի երկրորդ կնոջ երեխաներն են: Բացի այդ, Աղասի Հարությունյանը թերևս հենց Վահրամ Բաղդասարյանի միջնորդությամբ մեկ տարուց ավելի է՝ աշխատում է նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բնապահպանության և ընդերքի տեսչության Լոռու տարածքային բաժնի պետ, և անմիջականորեն առնչվում է հենց հանքերի, դրանց շահագործման թույլտվությունների հետ:

Մենք գրել էինք, որ Անահիտ Դանիելյանը հենց Աղասի Հարությունյանի կինն է, այսինքն՝ Վահրամ Բաղդասարյանի եղբոր հարսը: Ստացվում է, որ հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված ընկերության բաժնետերերից երկուսը, չնայած նրանք արդեն հրաժարվել են իրենց բաժնեմասից, ուղղակիորեն կապված են ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հետ: Մեկը՝ Արայիկ Զադոյանը, նրա մեկ այլ ընկերության տնօրենն է, իսկ մյուս բաժնետերը՝ Անահիտ Դանիելյանը, Վահրամ Բաղդասարյանի եղբոր հարսն է:

Վահրամ Բաղդասարյանը, սակայն, շարունակում է հերքել իր մասնակցությունը և հետաքրքրվածությունը Արդվիի ոսկու հանքի շահագործման հետ կապված:

Ինչ վերաբերում է արդվեցիներին սպառնացող քրեական տարրերին, ապա նրանք նույնպես կարմիր թելով կապվում են Վահրամ Բաղդասարյանի հետ:

Մամուլը դեռ նախընտրական շրջանում էր գրել, որ Վահրամ Բաղդասարյանը, չկարողանալով փողով մրցել իր կուսակիցներ Կարեն Կարապետյանի և Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի հետ, գործի է դրել իր քրեական շրջապատին: Դրա համար Վահրամ Բաղդասարյանի միջնորդությամբ խորհրդարանական ընտրություններից առաջ կալանքից ազատվեց վանաձորցի քրեական դեմք «Նեգրը», ով կալանավորվել էր Վանաձորում հնչած հայտնի դեպքի ժամանակ կրակոցների գործով: Կալանքից ազատվելուց անմիջապես հետո «Նեգրը» շտաբ էր բացել և սկսել աշխատել Վահրամ Բաղդասարյանի համար: Իսկ հիմա, փաստորեն, սկսել է սպառնալ գյուղացիներին, որպեսզի իր «կռիշը» սկսի ոսկու հանքը շահագործել:

Մանե Թանդիլյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով սպառնացողների հովանավորներին՝ նշեց. «Հաշվի առնելով այն շահերը, որոնք կան հանքավայրի շահագործման հետ կապված, կարելի է նման ենթադրություն անել, թե ով է կանգնած դրանց հետևում»:

Մենք զրուցեցինք նաև Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանի հետ: Նա, սակայն, հերքեց սպառնալիքների մասին խոսակցությունները: «Ինձ չեն սպառնացել, ինձ չեն վախեցրել: Իսկ եթե որևէ մեկին սպառնային, ես դրա մասին տեղյակ կլինեի: Ոչ մի գյուղացի ինձ նման խնդրով չի դիմել: Հնարավոր է ինչ-որ անհատ մարդկանց հանդեպ եղել է, որոնց մասին ես պատկերացում չունեմ, տեղյակ չեմ»,- նշեց Արդվիի համայնքապետը:

Կիրակոսյանը նշեց, որ ներկայումս հանքավայրի հետ կապված ոչ մի աշխատանք չի տարվում: «2014-ից հետո ոչ մի բան չի կատարվել: Նախկինում եղել է ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն, որը իմ պաշտոնավարման ժամանակ չեղյալ է հայտարարվել, և առ այսօր չկա ոչ մի թույլտվություն: Նախնական լսում եղավ, ժողովուրդը դեմ եղավ, ու դրանով թեման փակվեց»,- նշեց համայնքապետը:

 

Լուսանկարները՝  hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում