Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը, որի մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ճիշտ աշխատանքեր իրականացնելու դեպքում դա հնարավոր է: «Եթե մենք տնտեսության աճ ապահովենք, եթե աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ շուկան մեծացնենք, 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը համարում եմ հնարավոր: Եթե ճիշտ քայլենք, դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ»,-  նշեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ արտագաղթ բոլոր երկրներում էլ կա: Նրա խոսքով՝ արտագաղթը լիովին չի կանգնելու նույնիսկ կյանքի որակի էական բարելավման պարագայում: «Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»,- նշեց Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե սփյուռքահայերի կողմից քննադատություն է հնչում Հայաստանի բիզնես միջավայրի ոչ բարվոք վիճակի համար: Նա շեշտեց, որ  սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գնահատականներ: «Շատերն անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ չեն ցանկանում խոստովանել, որ իրենք են սխալվել և ձախողվել: Շատ քիչ գործարարներ կան, որ ընդունում են, որ իրենք են սխալ հաշվարկել: Բայց  մենք  պետք է աշխատենք, որպեսզի վերացնենք անվստահության մթնոլորտը, եթե այդպիսին կա»,- ասաց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում