Իմ կարծիքով, ՀՀԿ նախագահին փոխարինողը չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանիք աղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, ՀՀԿ նախագահն է: Եվ իմ կարծիքով, այո, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահին փոխարինողը չկա»,-նշեց քաղաքապետը:
Լրագրողները Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին նաև՝ 2018-ին վարչապետ լինելու հետ կապված Գալուստ Սահակյանն ասել է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ մինչև ապրիլ դեռ շատ ժամանակ կա: