Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է, որ Երևանի գարշահոտությունը շոգի պատճառով է։ Այս մասին նա այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Ամենակարեւորը շոգ եղանակն է, էս տարի աննախադեպ շոգ է եղել, ես համաձայն չեմ, արդեն հոտը նվազել է «Սանիթեքը» իր աշխատանքները մեծ թափով սկսել է, օր օրի նկատվում է դրական տեղաշարժ։ Ոչ մեկս չէր պատկերացնում, որ մեկ ամսից ավելի ջերմաստիճանը 40 աստիճան պիտի լիներ»։