Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե վաղը որոշվի, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը չի ստորագրվում՝ ցավոք, ոչ ոք դա չի էլ նկատի

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը։

– Ի՞նչ կարծիք ունեք «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնության մասին։ Արդյոք հնարավո՞ր է այնպես անել, որ սա չմնա զուտ խորհրդարանի ներսում քննարկված ու հավանաբար նաև մերժված նախաձեռնություն, այլ ավելի լայն շրջանակներ ընդգրկի։

Ես չեմ կարծում, թե այս նախաձեռնությունը երբևէ իրական շանսեր ունեցել է։ Սա «Ելքի» կողմից զուտ քաղաքական քայլ է, հավանաբար՝ համաձայնեցված նաև իշխանությունների հետ։ «Ելքի» տեսակետից՝ սա նպատակ է հետապնդում դիրքավորվել որպես արևմտամետ ուժ։ Ընտրողների, քաղաքական էլիտայի այն հատվածը, որն իրեն արևմտամետ է համարում, կտա իր աջակցությունը «Ելքին»։

Նաև՝ երբ տարիներ հետո աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան, այդ ժամանակ «Ելքը»՝ որպես արևմտամետ ուժ, կդառնա իշխանության հավակնորդ։ Պարզ է, որ իրատեսական չէ մոտակա տարիներին խոսել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, որովհետև դրա համար առնվազն պետք է Ռուսաստանում լինի հեղափոխություն կամ զգալի աշխարհաքաղաքական փոփոխություն։ Իշխանության տեսակետից՝ սա ձեռտու է, քանի որ դրա շնորհիվ իշխանությունը հնարավորություն է ստանում Մոսկվային ասել՝ տեսեք, մեզ մոտ այսպիսի տրամադրություններ կան, և միայն մենք կարող ենք ապահովել, որ Հայաստանը մնա ռուսամետ դիրքերում։ Իհարկե, այստեղ նաև օգտակար դրույթներ կան. դրա շնորհիվ գուցե Մոսկվայում հասկանան, որ Հայաստանում ԵԱՏՄ-ից դժգոհություն կա, և փորձեն որոշ հարցերում ընդառաջ գնալ մեզ։ Օրինակ՝ Ղարաբաղի հարցում՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված, կամ գուցե Եվրամիության հետ պայմանագրի ստորագրմանը չեն խոչընդոտի, իսկ եթե փորձեն խոչընդոտել, ապա ԵԱՏՄ-ի հետ կապված բացասական վերաբերմունքը կուժեղանա։

– Կարծում եք՝ հասարակության տրամադրությունները կփոխվե՞ն այս նախաձեռնության շնորհիվ։ Ճիշտ է ՝ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, բայց ընդհանուր դժգոհություն կա Ռուսաստանի վարած քաղաքականությունից։ Գուցե հակառուսական տրամադրությունները սրա շնորհիվ ուժեղանա՞ն։

Չգիտեմ՝ արդյոք այդ նախաձեռնությունը կհանգեցնի՞ հասարակական տրամադրությունների փոփոխության։ Ավելի շուտ՝ հակառակը. հասարակական տրամադրությունների որոշակի փոփոխություն կա, և այդ պատճառով այս նախաձեռնությունը հիմա առաջ քաշվեց։ 1-2 տարի առաջ նույնիսկ արևմտամետ համարվող քաղաքական գործիչներն այսպիսի նախաձեռնություններով հանդես չէին գալիս, որովհետև Եվրասիական տնտեսական միության հետ կապված մեծ հույսեր կային, իհարկե՝ ոչ թե էլիտայի, այլ բնակչության շրջանում, առ այն, որ դա տնտեսական աճի կբերի։ Այսօր այդ հույսերի մեծ մասն ամեն դեպքում չի իրականացել։ Ճիշտ է, վիճակն ավելի վատ չի դարձել, բայց չի էլ լավացել։ Այն ոգևորությունը, որ կար Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, այլևս չկա։ Այդ պատճառով այն հատվածի ձայնը, որն ի սկզբանե դեմ էր ԵԱՏՄ-ին, այսօր ավելի լսելի է դարձել։

-Իսկ հասարակությունը, ձեր կարծիքով, այս անգամ կընդվզի՞, եթե իշխանությունները նորից որոշեն չստորագրել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը։

– Ցավոք, այդ պայմանագրի մասին Հայաստանի հասարակության 90 տոկոսն առհասարակ տեղակ չէ։ Պայմանագրից տեղյակ են միայն վերլուծաբանները, ՀԿ-ների ներակայացուցիչները, լրագրողները, բայց հասարակության լայն շրջանակներ կա՛մ տեղյակ չեն, կա՛մ շատ մոտավոր պատկերացում ունեն։ Այնպես որ, եթե վաղը որոշվի, որ չի ստորագրվի՝ ոչ ոք չի էլ նկատի։

– Իսկ քաղաքական դաշտում այս տարիների ընթացքում փոփոխություն նկատե՞լ եք։ Մենք հիշում ենք, որ սեպտեմբերի 3-ի որոշման դեմ սակավաթիվ մարդիկ ընդվզեցին, այս անգամ քաղաքական դաշտը պահանջատեր կլինի՞, որ փաստաթուղթն անպայման ստորագրվի։

– Եթե եղել է, ապա այն ուղղությամբ, որ քաղաքական դաշտն ավելի վերահսկելի է իշխանությունների կողմից։ Այսինքն՝ եթե այն ժամանակ տեսական հնարավորություն կար, ընդդիմություն կար, որը կարող էր դեմ հանդես գալ, հիմա այդ հնարավորությունն էլ չկա՝ դաշտը վերհսկելի է։ Եթե անգամ լինեն բողոքներ, ապա դրանք իշխանությունների կողմից թույլատրված բողոքներ կլինեն։

Այս պահի դրությամբ՝ ինչպե՞ս եք գնահատում փաստաթղթի ստորագրման հավանականությունը։ Կա տեսակետ, որ այս փաստաթուղթը այն կարևորությունը չունի, որ Մոսկվան խոչընդոտի ստորագրմանը։ Բայց կան նաև տեսակետներ, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածության ֆոնին կարող է և խնդիրներ առաջանան։

Ճիշտ եք ասում, հիմնականում դա կախված է ոչ թե Հայաստանից, այլ թե տվյալ պահին ինչպիսի հարաբերություններ կլինեն Արևմուտքի և Ռուաստանի կամ ավելի կոնկրետ Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Մի փոքր հույս կա, որովհետև՝այո՛, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները սրվել են, բայց Ռուսաստանը հույս ունի, որ Եվրոպայի հետ կարելի է ինչ-որ ընդհանուր լեզու գտնել։ Վերջերս, օրինակ, Ռուսաստանը հանդես եկավ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու նախաձեռնությամբ, և կարծես ամերիկացիները դրան դեմ են, բայց եվրոպացիներն ավելի դրական են տրամադրված։ Կարծում եմ՝ Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների ժամանակավոր ջերմացում է հնարավոր, և եթե այդ ֆոնը պահպանվի, ապա երևի Ռուսաստանը դեմ չի լինի, որ այդ պայմանագիրը ստորագվի։ Իսկապես, սա շատ ավելի պակաս հավակնոտ համաձայնագիր է, քան այն, ինչ պետք է ստորագրվեր 2013 թվականին, երկրորդ ՝ Ռուսաստանը գիտակցում է, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնալու։ Ի տարբերություն 2013-ի, երբ կար Ռուսաստան-Եվրոպա շահերի բախում, ու դա իր լարվածության կիզակետում էր, հիմա հակառակը՝ Ռուսաստանը փորձում է հարթեցնել և կարգավորման տանել իրավիճակը։ Այդ պատճառով, կարծում եմ, բավականին բարձր շանսեր կան, որ փաստաթուղթը կստորագրվի։

– Մի կողմից՝ Հայաստանի իշխանություններն են ամենաբարձր մակարդակով հավաստիացնում, թե ոչ մի պատճառ չկա, որ այդ համաձայնագիրը չստորագրվի, մյուս կողմից էլ ԵՄ դեսպան Սվիտալսկին է ասում, թե «թուղթն ու թանաքը պատրաստել են, որ ստորագրվի»։ Տպավորություն չէ՞, թե կողմերն ուղղակի ապահովագրում են իրենց նմանատիպ հայտարարություններով, որ եթե վերջին պահին խնդիրներ առաջանան՝ մեղքը մեկը մյուսի վրա գցեն։

– Ամեն դեպքում պետք է ասեն, որ ամեն ինչ լավ է գնում, որ պատրստ են ստորագրել։ Ես այլ բան չէի էլ սպասում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում