Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիան ավարտվեց 32-րդ քայլում:
Վաղը կկայանա դասական շախմատի երկրորդ պարտիան: Արոնյանը կխաղա սև խաղաքարերով: