Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակից՝ Շարժայի բանկի ընդհանուր տնօրեն Վարուժ Ներգիզյանը շահավետ է համարում նման հանդիպումները, որտեղ տարբեր կարծիքներ են փոխանակվում:
Նա չափազանց կարևորում է Համահայկական խորհրդի ձևավորումը. «Աշխարհը շատ արագ է փոփոխվում, մենք անցյալի մեջ չպիտի մնանք»:
Մեր զրուցակիցը մի կողմից՝ ընդունելի չի համարում, որ Սփյուռքի հայությունը խառնվի Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, «մյուս կողմից՝ հայկական հարցերի վրա Սփյուռքը իրավունքներ ունի. մենք ենք, որ ջարդվեցանք, մենք ենք, որ մեր երկիրներուց դուրս հանվեցանք, մենք ենք, որ աշխարհի ամեն անկյունները սփռվեցանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: