Իրաքը ռազմական տեխնիկա է ուղարկում Քիրկուկի մատույցներ՝ հայտնում են իրաքյան ԶԼՄ-ները։ Իրաքի հյուսիսային քաղաքի ծայրամասներ է ուղարկվում նաև «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» շիայական աշխարհազորը։
Հաղորդվում է, որ շիայական աշխահազորը կարող է մասնակցել Քիրկուկում ռազմական գործողություններին՝ այդ քաղաքում անկախության հանրաքվեի անցկացման դեպքում։
Նման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Բաղդադի կենտրոնական կռավարությունը պաշտոնից հեռացրել է Քիրկուկի նահանգային խորհրդի ղեկավարին, ով աջակցել է քաղաքի մասնակցությանը քրդական ինքնավարության անկախության մասին հանրաքվեում։
Հիշեցնենք, որ երեկ Իրաքի Գերագույն դաշնային դատարանն արգելել էր Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացումը։