Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Մեր նպատակն է, որ IT ոլորտի զարգացումը կառավարությունը վերցնի իր վրա

Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ներկայացնող, ինչպես նաև այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այս հանդիպումը դրական գնահատեց՝ նշելով, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են ոլորտում առկա մի շարք խնդիրների։

«Կոնկրետ քննարկել ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ռազմավարության կիրառումը պետության ռազմավարության մշակման մեջ, մասնավորապես առաջարկեցինք, որ ստեղծվելիք «Թվային Հայաստան» հիմնադրամի հիմնական խնդիրը լինի բոլոր շահագրգիռ կողմերի ռազմավարությունների քննարկումը, բոլոր նախարարությունների և մասնավոր սեկտորի ռազմավարությունների համադրումը, որը որ խնդիրների 90 տոկոսը դուրս կհանի և այս մարմինների միջև համագործակցությունը շատ ավելի էֆեկտիվ կլինի, պայմանավորվեցինք նաև «Արմատ» լաբորատորիայի խնդրի վերաբերյալ առանձին մասնագիտական քննարկում կազմակերպել։ Հարցադրումներ եղան բարձրագույն մասնագիտական կրթության ճիշտ կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև հարցեր հնչեցին, թե պետությունը հատկապես ինչ է ուզում ՏՏ ոլորտից, օրինակ՝ ուզում է, որ աշխատուժի քանա՞կն ավելանա, թե՞ աշխատանքի արդյունավետությունն ավելանա և նման մի քանի այլ հարց քննարկեցինք։ Իմ կարծիքով՝ բավականին արդյունավետ էր»,- տեղեկացրեց Կարեն Վարդանյանը։

Վերջինս նաև նշեց, որ խնդիրների ներկայացման ցանկը բավականին սահմանափակ էր՝ ժամանակի սղության պատճառով, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել այդպիսի քննարկումներ առաջիկայում ևս կազմակերպել։ «Նախորդ վարչապետերի հետ մենք ավելի հաճախակի էինք հանդիպում, այսինքն՝ նախաճաշի ֆորմատով նախորդ վարչապետերի հետ տարեկան առնվազն 2-3 հանդիպում էինք ունենում, իսկ այս նոր վարչակազմի համար կարծում եմ, որ սա նոր մշակույթ է, բայց հուսով ենք՝ էֆեկտիվ կլինի, իսկ արդյունքները կերևան մյուս հանդիպմանը․եթե մինչև մյուս հանդիպում մեր կողմից բարձրացված խնդիրների հանձնարարականները կատարվեն, ապա արդյունքը մեզ կգոհացնի»,- ընդգծեց ԻՏՁՄ գործադիր տնօրենն ու միևնույն ժամանակ հավելեց․ «Մեր հիմնական մեսսիջն այն է, որ ցանկացած երկիր, որտեղ ՏՏ ոլորտը զարգացել է, այնտեղ շարժիչ ուժը միշտ եղել է պետությունը, հատկապես ռազմաարդյունաբերությունը, էլեկտրոնային կառավարումը և վարչապետերին ուղղված մեր ուղերձը՝ վերջին 15 տարիների ընթացքում հիմնականում դա է եղել, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց վրա, պետությունը նախաձեռնողական լինի, որպեսզի ՏՏ-ի զարգացումն ավելի կայուն և հավասարաչափ լինի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում