Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արա, էս մարդը զասլուգա ունի. Դուք ինչ եք արել ֆուտբոլի համար». «Սուպերինտելեկտուալ սուձյաներն» ու…

Վերջին օրերին հայկական ֆուտբոլում հերթական խայտառակ՝ աղմկահարույց միջադեպերը գրանցվեցին: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը ըստ էության անավարտ մնաց:

Հանդիպման վերջնամասում «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը, այսպես ասած, ջղայնացավ հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի վրա՝ վստահ լինելով, որ վերջինս անտեղի դեղին քարտ է ցույց տվել իր ֆուտբոլիստներից Արգիշտի Պետրոսյանին: Սիմոնյանը պահանջում էր, որ Անդրեասյանը լքի մարզիչների համար նախատեսված տեխնիկական գոտին՝ պնդելով, որ հակառակ դեպքում չի վերսկսվի հանդիպումը: Անդրեասյանը չհեռացավ, և Սիմոնյանը խաղավարտից 2 րոպե շուտ հնչեցրեց մրցավեճի վերջն ազդարարող սուլիչը:

Ֆուտբոլի պատմության մեջ դժվար է հիշել որևէ հանդիպում, որի մրցավարը «բազարի» մեջ մտնի թիմերից մեկի մարզչի հետ և, չկարողանալով շտկել իրավիճակը, ժամանակից շուտ ազդարարի խաղի ավարտը: «Արա, էս մարդը զասլուգա ունի, դուք ինչ եք արել ֆուտբոլի համար»,- բղավում էր մի երկրպագու՝ իր զայրույթն արտահայտելով մրցավարների հանդեպ:

Ինչ խոսք, Անդրեասյանի պահվածքը բավական կոշտ էր և անընդունելի: Բայց դրա համար, կարծում ենք, կան նաև օբյեկտիվ պատճառներ: Ակնհայտ է, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ուղղակի չեն կարող նորմալ մրցավարներ լինել: Դրա վառ ապացույցը տեղի ունեցած միջադեպում Սիմոնյանի և նրա օգնականների պահվածքն է: Ընտրելով մրցավարի մասնագիտությունը՝ մարդը պետք է պատրաստ լինի նաև իր հասցեին հայհոյանքներ լսելու, տարաբնույթ հարձակումների և ճնշումների: Անդրեասյանը տաքարյուն մասնագետ է, և մեկ անգամ չէ, որ կոնֆլիկտ է ունեցել մրցավարների հետ: Բայց ի՞նչ է նշանակում «ուլտիմատում» դնել մարզչի առաջ՝ հայտարարելով որ չհեռանալու դեպքում խաղը չի վերսկսի:

«Ուլտիմատում» դնելու ժամանակները վաղուց անցել են: Սիմոնյանի լեզվով խոսում են ծնողները իրենց երեխաների հետ, երբ վերջիններս չեն ցանկանում սովորել դասերը: «Մինչև դասերդ չանես՝ բակ չես գնա»,- արտահայտությունը, կարծում ենք, շատերն են լսել: Հասկանում ենք, որ ֆուտբոլը մեր երկրում հոգեվարքի մեջ է, բայց ՀՖՖ-ի «սուպերինտելեկտուալ սուձյաները» այն վերածում են կրկեսի: Մրցավարը պետք է հարգանք վայելի: Եթե նրա խոսքը բանի տեղ չեն դնում, ուրեմն այդ մրցավարը մրցավար չէ:

Ակնհայտ է, որ միջադեպի ողջ մեղքը ՀՖՖ-ն կբարդի Անդրեասյանի վրա և նրան կորակազրկի տևական ժամանակով: Բայց քանի դեռ նման մրցավարներ կան ՀՀ առաջնությունում, սադրանքներն ու կոնֆլիկտներն անխուսափելի կլինեն:

«Արարատ»-«Գանձասար» հանդիպումից ընդամենը մեկ օր անց նույն «Միկա» մարզադաշտում տեղի ունեցավ հերթական խայտառակ միջադեպը: Հայաստանի առաջին խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում միմյանց ծեծեցին «Արցախի» և «Լոռիի» ֆուտբոլիստները՝ հայհոյանքների տարափ հնչեցնելով միմյանց: Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան խուլիգանական «ռազբորկա»: Կրքերը թեժ են եղել նաև մարզադաշտի տրիբունայում: Մրցավարը ստիպված է եղել մի քանի ֆուտբոլիստների հեռացնել դաշտից:

Տեղի ունեցած միջադեպերի տեսագրությունը դիտելիս հերթական անգամ համոզվում ենք, որ հայկական ֆուտբոլը դե ֆակտո մահացել է: Այսօր մեր երկրում բարձրագույն և առաջին խմբի առաջնություններին ընդհանուր առմամբ մասնակցում են ընդամենը 10 ակումբներ: Առաջին խմբի առաջնությունում կա 10 մասնակից, սակայն դրանցից 6-ը բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների դուստր թիմերն են: Ու փոխանակ ստեղծվեն նախադրյալներ, որպեսզի թիմերի քանակն ավելանա, մասնակից ակումբները իրենց վարքագծով թշնամություն են առաջացնում միմյանց նկատմամբ:

Նույնը կարելի է ասել մրցավարների մասին: Որպես կանոն, յուրաքանչյուր տուրից հետո թիմերը բողոք են ներկայացնում ՀՖՖ՝ ընդդեմ մրցավարների: Տեղի ունեցող երևույթները միայն ու միայն նպաստում են, որպեսզի եղած թիմերն էլ «թքեն ու հեռանան»:

«Արարատի» հետ հանդիպումից հետո «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը ասել էր. «Մրցավարների մակարդակը համապատասխանում է առաջնության մակարդակին»: Ինչ խոսք, ցածրակարգ առաջնությունում չեն կարող լինել բարձրակարգ մրցավարներ, այդուհանդերձ՝ կարծում ենք, որ մրցավարների մակարդակը ավելի ցածր է մեր երկրում հանդես եկող ֆուտբոլիստների մակարդակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում