Դերասան Բենեդիկտ Քամբերբետչը, ով հյուրընկալվել էր Ջիմի Ֆելոնին The Tonight Show-ում, հնարք է ցույց տվել ջրով լի շշով։
Նա շրջել է շիշը, ափը հեռացրել դրա տակից։ Ի զարմանս հանդիսատեսի՝ ջուրը գլխիվայր շրջված շշից չի թափվել։ Այնուհետև դերասանը շշի տակ դրել է բաժակ, որից հետո ջուրը սկսել է հոսել դրա մեջ։
Ծափահարությունների ներքո նա շշից ջուր է խմել, որից հետո շրջել բաժակը, սակայն այնտեղ ջուր չի եղել։
«Իհարկե, նա տիրապետում է մոգության, նա դոկտոր Սթրենջն է»,-մեկնաբանություններում գրում են օգտատերերը՝ հղում անելով համանուն ֆիլմին, որտեղ Քամբերբետչը մարմնավորում է նյարդավիրաբույժի, ով իր մեջ անհավանական ունակություններ է հայտնաբերում։