ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառում անցած տարի կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Ազգային հանրային ռադիոյի եթերում։
«Ես չգիտեմ, կա՞ նման կերպ վարվելու օրինական սահմանադրական ուղի»,-ասել է Քլինթոնը, սակայն հաղորդավարը կրկնել է հարցը ու վերաձևակերպել այն՝ հաշվի առնելով հիպոթետիկ վիճակը, երբ պարզվի, որ Մոսկվային վերագրվող միջամտությունն ԱՄՆ նախընտրական արշավին ավելի խորն է, քան համարվում է։ «Ոչ, ես չեմ բացառի (քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորությունը)»,-պատասխանել է Քլինթոնը։
«Ես պարզապես չեմ կարծում, թե մենք նման մեխանիզմ ունենք»,-հավելել է նախկին առաջին տիկինը։