Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն աշխատում է, իսկ Թեհրանն իրականացնում է իր պարտականությունները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
«Ես բազմիցս ասել եմ այն մասին, որ համաձայնագիրն աշխատում է, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը 7 անգամ հաստատել է, որ Իրանն իրագործում է իր պարտականությունները»,-Մոգերինիի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։
Խոսելով գործարքից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին՝ Մոգերինին նշել է, որ այդ պայմանավորվածությունները չեն կնքվել ինչ-որ մի երկրի հետ, իսկ գործարքը պատկանում է միջազգային հանրությանը։