ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2018 ֆինանսական տարում (սկսվում է հոկտեմբերի 1-ին) ռազմական ծախսերի համար 700 մլրդ դոլարի հատկացմանը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ համապատասխան օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 89 սենատոր, դեմ են հանդես եկել 8-ը։
Օրինագիծը նախատեսում է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ընդլայնում՝ հյուսիսկորեական հրթիռային արձակումների ֆոնին։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը սպառել է ՄԱԿ-ի կառույցների շրջանակում հյուսիսկորեական խնդրի կարգավորման բոլոր հնարավոր ուղիները։