Ուկրաինայի պետական սահմանային ծառայության արձանագրության վերաբերյալ գործով լսումները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ տեղափոխվել են սեպտեմբերի 22։ Նման որոշում է ընդունել Լվովի մարզի շրջանային դատարանը։ Գործը վերաբերվում է Սաակաշվիլիի կողմից Ուկրաինայի պետական սահմանի անօրինական հատմանը։
Դատական նիստի ժամանակ դատարանը քննել է մեղադրող և պաշտպանող կողմերի մի շարք միջնորդություններ, ինչպես նաև պարզաբանում անձամբ Սաակաշվիլիից, ով հայտարարել է, որ չի կարելի խոսել սահմանի ճեղքման մասին, քան որ ամեն բան տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում։
Նիստը տեղափոխել են՝ կապված այն բանի հետ, որ պաշտպանող կողմի միջնորդությունների բավարարման համար հավելյալ ժամանակ է պահանջվել։
Այսօրվա նիստը տևել է ավելի քան 2 ժամ։ Այն անցկացվել է անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում։ Դատարանի շենք էին եկել հարյուրավոր ակտիվիստներ, ինչպես քաղաքական գործչի կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ։