Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Այս խեղկատակությունները շատ երկար ժամանակ անց իրենց կսպառեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

 – Պարոն Ենիգոմշյան, ինչպե՞ս եք գնահատում նման համաժողովները «Հայաստան-Սփյուռք» կապերի տեսակետից, թե՞ սա նաև ինչ-որ տեղ Սփյուռքի մոտ լեգիտիմացնում է ՀՀ իշխանություններին։ Կա՞ն մտահոգություններ այս համաժողովի կազմակերպման հետ կապված։

– Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, խնդիրների վերհանումը անհետաձգելի օրակարգ է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Խոսք չի կրող լինել, թե դրա անհրաժեշտություն չկա, բայց միաժամանակ խոսք չի կարող լինել այն մասին, որ այս վարչախմբի, այս համակարգի օրոք նման միջոցառումները բացարձակապես չեն կարող ծառայել այն խնդիրներին, որոնք իսկապես անհետաձգելի են։ Արդեն 6-րդ անգամ Հայաստանում Հայաստան-Սփյուռք համաժողով է կազմակերպվում, և ես ոչ մի նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ անցած 5 համաժողովները բացարձակապես ոչինչ չեն տվել իսկական խնդիրների վերհանման և լուծման առումով, և այսօր էլ ոչ իսկական խնդիրները դրվել են, ոչ էլ կարող էին դրվել։ Այս առումով ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ։ Իհարկե, սա վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի կողմից լեգիտիմություն ստանալու հերթական փորձն է։ Ամեն անգամ, երբ իր լեգիտիմացման նախկին «վառելանյութը» վերջանում է, նա փորձում է ստեղծել մի նոր ռեսուրս, նոր «վառելանյութ», որպեսզի կարողանա այս կամ այն ոլորտում ևս մի քանի տարի ղեկավարել։ Եթե մենք բլորս Հայաստանում և նաև Սփյուռքում, մեղմ ասած, չլինեինք շատ տխուր վիճակում, այս ամենը շատ ծիծաղելի կլիներ։ Շատ տխուր է այս ամենը, բայց ես ուրախ եմ ասելու, որ Սփյուռքում դեռևս ոչ բավարար չափով, բայց գիտակցվել է և շարունակում է գիտակցվել Հայաստանում տիրող իրավիճակը և այդ իրավիճակի պատասխանատուների մասին իրականությունը։ Նաև ինչ-որ չափով գիտակցվում է Սփյուռքի դասական կառույցների պատասխանատվությունը Հայաստանում տիրող իրավիճակի շարունակման գործընթացում, որովհետև նրանք, այսքան տարիներ լեգիտիմացնելով իրար հաջորդող վարչախմբերին, իրենց պատասխանատվությունն ունեն Հայաստանում տիրող վիճակի համար։ Այսինքն՝ նրանք իրենց պատասխանատվությունն ունեն հայ ժողովրդի ոչ բարվոք վիճակի համար։ Այս գիտակցումը Սփյուռքում գնալով մեծանում է, թեև դեռ բավարար չէ։ Սա ինձ հավատ է ներշնչում, որ դեռևս շարունակվող այս խեղկատակությունները՝ Հայաստան-Սփյուռք համաժողով, Համահայկական խորհուրդ և այլն, այդ ամենը ոչ շատ երկար ժամանակ անց իրենց կսպառեն։ Այդ գիտակցությունը և դրան հետևելիք քայլերը, գործերը ավելի տեսանելի ու շոշափելի կդառնան։

– Որքանո՞վ Սփյուռքն իրավունք ունի մասնակից լինելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Շատերն են պնդում, որ Սփյուռքն իրավունքը չունի խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, իսկ այս տեսակ համաժողովներով, համահայկական խորհուրդ ձևավորելով նաև Սփյուռքն է ունենում վճռորոշ նշանակություն հայաստանյան կյանքում։ Դուք այստեղ վտանգներ չե՞ք տեսնում։

– Նախևառաջ, երբ նման վարչախումբն ինքը Հայաստանի քաղաքացիներին զրկում է իրենց երկրի ապագան որոշելու իրավունքից, անհեթեթություն է մտածել, որ նման վարչախմբի պարագլուխը կարող է այդպիսի իրավունք շնորհել Սփյուռքի ներկայացուցիչներին։ Նման բան չկա, այդ ամենը ձևականություն է։ Խոսքը ստեղծվելիք համահայկական խորհրդում Սփյուռքին չվաստակած իրավունքների շնորհվելու մասին է։

Ինչ վերաբերում է հարցին, թե, ընդհանրապես, արդյոք սփյուռքն իրավունք ունի՞ մասնակցելու հայաստանյան գործընթացներին, ապա՝ այո, ունի այդ իրավունքը։ Ճիշտ է, որ ՀՀ քաղաքացին առաջին հերթին անխտիր բոլոր իրավունքներն ունի, բայց դա չի նշանակում, որ արտասահմանում բնակվող մեր քույրերն ու եղբայրները ընդհանրապես իրավունք չունեն մասնակից լինելու Հայաստանում ընթացող գործընթացներին։ Չի կարելի մտածել, որ Սփյուռքի հայերը Հայաստանի նկատմամբ իրավունքներ չունեն ճիշտ այնքան, որքան, ասենք, չինացին կամ արգենտինացին։ Նման ձևով մտածել չի կարելի։ Իհարկե, Հայաստանում ապրող քաղաքացին ունի շատ ավելի իրավունքներ և պատասխանատվություն, քանի որ իր վրա կրում է ՀՀ-ում իրավիճակի բացասական ու դրական կողմերը, թեև, ցավոք, դրական շատ բան էլ չկա։ Բայց Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Այդքանով սփյուռքահայն իրավունքներ ունի։ Հատկապես, եթե սփյուռքահայը, որտեղ էլ գտնվի, կողմնորոշվում է հօգուտ Հայաստանի ժողովրդավարացման, Հայաստանի ինքնիշխանության, հօգուտ Հայաստանում օրենքի իշխանության հաստատման, այնտեղ ոչ ոք իրավունք չունի սփյուռքահային նման ուղղությամբ իր մասնակցությունը բերելուց փորձել խոչընդոտել։ Դա և ազգային, և համամարդկային, և քաղաքացիական առումներով ազնիվ մոտեցում է։ Սա չի կարելի համարել ՀՀ ներքին գործերին միջամտություն։ Ես նորից եմ կրկնում՝ եթե մենք շատ խորանանք, կարող ենք տարբերություն դնել, թե որքանով սփյուռքահայն իրավունք պետք է ունենա մասնակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Իսկապես, այստեղ չափի խնդիր կա, որովհետև բնակության վայրի, քաղաքացիության խնդիրներ կան։ Ես չեմ ասում, որ բոլոր այն իրավունքները, որ ունի ՀՀ քաղաքացին, պետք է ունենա սփյուռքահայը, բայց այն, որ վերջինս բարոյական և իսկական իրավունքը ունի շատ հարցերում դիրքորոշվելու, մասնակցելու, դա էլ անհերքելի է։

– Պարոն Ենիգոմշյան, խորքում ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունների կողմից նման համաժողովներ կազմակերպելը, խորհուրդներ ստեղծելը։

– Սկսած 1990-ականների սկզբից՝ ՀՀ իշխանությունների համար Սփյուռքը մեծ ռեսուրս է եղել, որը, ըստ էության, ողջ հայ ժողովրդին ու Հայաստանին պետք է ծառայի, ինչպես Հայաստանը պետք է նպաստի Սփյուռքում հայապահպանությանը, նրանց իրավունքների պաշտպանությանը, դա իդեալական վիճակն է, բայց երբ երկրում տիրում է փոքրաթիվ մի վերնախավ, որը հետապնդում է միմիայն իր փոքր ու անձնական խմբակային շահերը, և նաև օտար, գաղութարար պետության է ծառայում, նման դեպքում Սփյուռքի հսկայական ռեսուրսը փորձում են ծառայեցնել իրենց նպատակներին։ Նաև նրանք փորձում են անընդհատ նոր, գեղեցիկ գաղափարներ առաջ քաշելով՝ համահայկական խորհուրդ և այլն, կանխել այն զարթոնքն ու արթնացումը, որ տեղի է ունենում Հայաստանում և նաև Սփյուռքում։ Փորձելով հավատացնել Սփյուռքին, որ ՀՀ իշխանությունն արդեն համահայկական հարցերով է մտահոգված, Սփյուռքին փորձում է ներառել համահայկական հարցերի մեջ, դրանք բոլորը սին պատրանքներ են։ Իշխանությունը փորձում է այնպիսի պատրանք ստեղծել, որ այն երազանքները, որոնք Սփյուռքի առողջ, հայրենասեր հատվածը կարող է ունենալ հայրենիքից, իրականություն են դառնում։ Հենց դրան են ուղղված իշխանության քայլերը, որովհետև եթե այդ պատրանքը չլինի, ապա Սփյուռքի գիտակից, հայրենասեր, Հայաստանով մտահոգ հանրությունը գնալով ավելի է երես թեքելու ոչ թե հայրենիքից, այլ այս իշխանություններից, և դա վերջիններիս համար հերթական լուրջ խնդիրն է դառնալու։ Այսինքն՝ այս 25 տարիների ընթացքում իշխանություններին ինչ-որ չափով հաջողվել է Սփյուռքից ստանալ ինչ-որ լեգիտիմությունը, այդ լեգիտիմությունը կորցնելու վտանգը հիմա կա և գնալով մեծանում է։ Դրա համար նրանք փորձում են նոր միջոցներ մոգոնել դրա առաջն առնելու համար, որ շարունակեն օգտվել Սփյուռքի ներկայացրած ամեն տեսակի ռեսուրսներից՝ և՛ նյութական, և՛ բարոյական, և՛ օտար երկրների առջև իրենց լեգիտիմությունն իբր ապացուցելու։ Դրանով նաև ՀՀ քաղաքացիների մոտ են կեղծ պատրանք ստեղծում, թե տեսեք՝ Սփյուռքն աջակցում է մեզ։ Այս բոլորը շատ պարզ ու պրիմիտիվ մեթոդներ են, խաղեր են, որոնք ինչ-որ չափով նրանց հաջողվել է իրականացնել։ Մնում է Հայաստանում և Սփյուռքում գիտակցեն, թե այս ամենն ինչի համար  արվում, և վերջ տան դրան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում