Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

ԵԱՏՄ-ից դուրս գալու Հայաստանի հարցը Մոսկվայում ընկալում են որպես մանր խուլիգանություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

– Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը»։ Կան տեսակետներ, որ սա ընդամենը Սերժ Սարգսյանի PR-ի համար է՝ 2018-ին ընդառաջ։ Հետևելով ընթացքին՝ ի՞նչ տպավորություն ստացաք։

Ընդհանուր առմամբ, համամիտ եմ այդ գնահատականի հետ։ Գաղափարն անհրաժեշտ է, բայց այս ընթացքում որևէ տեղաշարժ տեղի չի ունեցել։ Ինքս տարիներ առաջ մասնակցել եմ այդ համաժողովին և որևէ արդյունք չեմ տեսել։ Գործնականորեն սա ընդամենը Սարգսյանի PR-ն է՝ հատկապես 2018-ին ընդառաջ։ Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք համահակակայն խորհուրդ ստեղծելը շատ կարևոր է, բայց այսօրվա դրությամբ դա հնարավոր չէ։ Այն քրեաօլիգարխիկ ուժային իշխանությունը, որ կա Հայաստանում, դա թույլ չի տա։ Արամ Առաջինը շատ ճիշտ գնահատական հնչեցրեց. գուցե նա և էլի շատերը ճիշտ մտքեր արտահայտեն, բայց այսօրվա քրեաօլիգարխիկ իշխանությունների պարագայում դրական տեղաշարժ սպասել պետք չէ։ Ես հնարավորինս հետևել եմ ելույթներին, շատ կարևոր շեշտադրումներ կային, բայց այսօրվա համակարգը թույլ չի տա դրանք իրականացնել։ Լավագույն դեպքում կստեղծվեն բազմաթիվ խորհուրդներ, որոնք հետագայում գործնական արդյունքներ չեն ունենալու։

Նրանք Սփյուռքն ընդունում են որպես «կթու կով», ուրիշ ոչինչ։ Դեռ տարիներ առաջ էին սրա մասին բարձրաձայնում, այսօր տեսնում ենք, որ որևէ բան չի փոխվել։ Հիմա մարդիկ, բնական է, դա հասկանում են, ուստի կնստեն դահլիճում, կհորանջեն, կքնեն, որովհետև բոլորը հասկանում են, որ ոչինչ չի փոխվում, նույնիսկ արտահայտած մտքերի բառակապակցությունները չեն փոխվում. սա տխուր իրականություն է։ Նորից եմ ասում՝ լավ է, որ ամբողջ աշխարհի հայերը գալիս են Հայաստան, գաղափարը շատ կարևոր է, բայց արդյունքում մնում է միայն տարբեր ռեստորանների «ուտուշ-խմուշները», ուրիշ ոչինչ։ Խորոված են ուտում, կերուխում անում, դրական երևույթներ կան, ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

– Եթե կարծում եք, որ սա արվում է նաև 2018-ին ընդառաջ՝ Սարգսյանի վերարտադրության համար, ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունը Հայաստանում այս ուղղությամբ ի՞նչ անելիքներ ունի, կարո՞ղ է խափանել այդ ծրագիրը։

Իհարկե 2018-ին ընդառաջ սա անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին։ Ու էլի շատ հարցեր։ Իրական ընդդիմությունն իր ասելիքն ասել է, իսկ այն ընդդիմությունը, որ կա խորհրդարանում, ընդդիմություն չեմ համարի։ Հարց են բարձրացնում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված, բայց բոլորին է հասկանալի դրա նպատակը։ Հայաստանն ուզում է ցույց տալ՝ տեսեք, այսպիսի բան կա, այսինքն՝ հեշտացնի իր երկխոսությունը Ռուաստանի իշխանության հետ, այսինքն՝ Հայաստանի առաջին դեմքը Ռուաստանի առաջին դեմքի հետ խոսելու ժամանակ ասի՝ այսպիսի բան կա Հայաստանում։ Չնայած Ռուսաստանի առաջին դեմքը շատ լավ սոցիոլոգիական հարցումներ է ստանում ու գիտի, որ դրանք մարգինալ ուժեր են, հետո կդառնա լուրջ քաղաքական օրակարգ կամ հասարակական զգալի մասի աջակցություն՝ այդ ժամանակ կխոսենք։ Բայց այսօր բոլորն են հասկանում, որ դա իշխանության խաղն է, որ գնան Մոսկվա, ինչ-որ բան ասեն։ Ես զարմանում եմ բթության աստիճանի վրա՝ դա չի կարող աշխատող լինի։ Շատ կարևոր բան կա՝ պաշտպանության, անվտանգության հետ կապված խնդիրներ, տեխնոլոգիական առաջընթացներ, ներդրումներ են պետք Հայաստանում, այդ ամենն անելու փոխարեն, մանր-մունր խուլիգանություներով ենք զբաղված։ Դա հենց այդպես է ընկալվում Մոսկվայում։ Կամ այդ թանգարանի միջոցառումը ի՞նչ սարքեցին, այդպիսի միջոցառումներ Մոսկվայում կամ այլ քաղաքներում հարյուր անգամ շատ է տեղի ունենում։ Ճիշտ է մարդիկ և՛ կողմ , և՛ դեմ են խոսում, բայց հարյուր անգամ շատ են խոսում։ Ի միջի այլոց, շատ լավ մշակույթի նախարար ունենք , պետք է ժամանակ տան, որ աշխատի։ Մանկապարտեզ է, ինչ է նշանակում՝ չթողեցին, փակեցինք։ Եկեք լեզվաբաններին խոսեցնենք՝ տեսնենք ինչ են ասում։ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանում հենց հայոց լեզուն զարգանա, իրենք էլ են ասում՝ ձեր հայրենիքում թող հայոց լեզուն զարգանա ու ամրապնդվի։ Ո՞րն է այս անիմաստ աղմուկի պատճառն ու նպատակը, մեծանալ է հարկավոր։

– Եթե Մոսկվայում խնդիրներ չեն տեսնում ու համարում են, որ նման դիրքորոշում ունեցող գործիչները մարգինալ են, ինչո՞ւ են այդ հայտարարությունները «սվիններով» ընդունում։

– Ռուսաստանում գոյություն ունի պլյուրալիզմ, կա տարակարծություն։ Բնական է՝ Զյուգանովի համար դա շատ վատ է, որովհետև կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունն այդպիսի է, ու իր տեսակետից ճիշտ է։ Բայց կա նաև իշխանական տեսակետ, հո վեր չե՞ն կենում, ասում՝ այդ բռնաճնշումների ցուցահանդեսը փակեք կամ հայոց լեզվով մի խոսեք։ Ես չեմ լսել ոչ մի իշխնական նման տեսակետ, ինչո՞ւ եք սուտ օրակարգ հնարում ու «կլյաուզա» անում Ռուսաստանի իշխանությունների վրա. իրենք կազմակերպում, իրենք ասում, իրենք ուրիշ վրա «կլյաուզա» են անում։ Բնական է, որ Ռուաստանն իր շահերն ուզում է պաշտպանել, բայց այսպիսի մանր-մունր բաները ծիծաղելի են։ Ուզում են ցույց տալ, որ այդ այլանդակ կայսրությունն իրենց ճնշում, բայց դրանք կեղծ հայտարարություններ են, որոնք իրականության հետ աղերս չունեն։ Այո՛, Ռուսաստանն ուզում է հնարավորինս ուժեղանալ, քեզ ընդունում է որպես դաշնակից, բայց իր շահերից վեր քեզ չի դասի։ Դու քո Հայաստանի մեջ ուզում ես հզոր ազգային պետություն ունենալ՝ ստեղծիր քո դեմքը, զարգացրու քո տնտեսությունը, ոչ ոք քո ձեռքը չի բռնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում