Յուրաքանչյուր հայ, կապ չունի՝ որտեղ է ապրում, պետք է օժանդակի Հայաստանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նրա կարծիքով Հայաստան-Սփյուռք համաժողովը անհրաժեշտություն է և դա կարող է ավելի մտերմացնել աշխարհասփյուռ հայերին:
Կարծիքը, թե Սփյուռքի ներուժը չի օգտագործվում, Հակոբյանը հակադարձեց. «հիշեք Քրք Քրքորյանին»:
Անդրադառնալով Հայաստանում բիզնես միջավայրի խոչընդոտներին, Հակոբյանը նկատեց. «Իհարկե դժվարություններ ես էլ եմ ունեցել, բայց դրանք պետք է հաղթահարել: