ՄԱԿ-ը լիովին չի զարգացրել իր ներուժը բյուրոկրատիայի և սխալ կառավարման պատճառով։ ԱՄՆ-ը որպես խոշորագույն դոնոր չի տեսնում պատշաճ արդյունք և այդ իսկ պատճառով աջակցում է կազմակերպության բարեփոխմանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ՄԱԿ-ը չի հասնել ամբողջական ներուժի՝ բյուրոկրատիայի և սխալ մենեջմենթի պատճառով»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի բարեփոխման ֆորումի ժամանակ։
«Մենք չենք տեսնում մեր ներդրումներին համապատասխանող արդյունքներ… Մեզ անհրաժեշտ է ՄԱԿ, որը կվերականգնի ողջ աշխարհում մարդկանց վստահությունը… ՄԱԿ-ը չպետք է լինի անցած, չաշխատող մեթոդների գերին»,-հավելել է նա։