Ֆրանսիայից ժամանած՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակից Հովել Շնորոքյանը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության համար և դրական համարեց այն հանգամանքը, որ սա «մեզ քով քովի կբերե»:
Նրա խոսքով՝ այսօր Սփյուռքը ներկայացնում է հայ ազգի 75 տոկոսը՝ թվով, իսկ տնտեսական ուժով՝ 98 տոկոսը: «Սակայն Սփյուռքի հզոր ուժը ուղղություն չունի, կնմանի այն նավին, որ նավավար չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պարոն Շնորոքյանը՝ հավելելով, որ այս նավում կան տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ, եկեղեցիներ, որոնք թիավարում են տարբեր ուղղությամբ:
Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ այս խորհրդի ճիշտ ձևն այն է, որ դրանում ներգրավվի ողջ ժողովուրդը, ոչ թե ունենա մեկ առաջնորդ:
Մանրամասները՝ տեսանյութում: