«Իմ ամբողջ կյանքի էությամբ ես մշտապես փակերն եմ փորձել գնահատել, ոչ թե բացերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ բացեր կան Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգում:
Նրա խոսքով՝ Սփյուռքն ու Հայաստանը եթե ձեռք են մեկնում միմյանց, դա արդեն ինքնին «ամենակարոտալի պահն է մեր կյանքում, այն ծարավն է, որի կարիքը ունենք մենք՝ հայերս»:
Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ Սփյուռքն է մեզ տալիս աշխարհի զգացողություն, սակայն «անհարթ է մեր կյանքը, և անմիջապես մեր տնկած ծառը բերք չի տալիս, իսկ դրա համար պետք է հավատով վերաբերվել տեղի ունեցածին»:
«Մանրամասներին ես հիմա ձեռք չէի տա, որովհետև մանրամասների մեջ սատանաներ են ապրում»,- եզրակացրեց Ռոբերտ Ամիրխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: