Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

«Ընդդիմադիր» Արամ Ա-ն՝ հանուն Սերժ Սարգսյանի և ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի

Որպես կանոն, հոգևոր առաջնորդների մասին մեր հրապարակումներում ձգտում ենք առավելագույն զսպվածություն ցուցաբերել` նրանց կերպարը վեր դնելով քաղաքականությունից, ընթացիկ մանր ու մեծ հաշիվներից: Սակայն երբեմն այդ սկզբունքը չի աշխատում, երբ հոգևորն` իր վարքագծով և խոսքով, ինքն է իրեն խառնում քաղաքական հաշիվներին, ցած է իջնում բարձունքից` մարմնավորելով կուսակցական գործչի կերպար, որի խոսքը ենթակա է քաղաքական հարափոփոխ իրավիճակի տրամաբանությանը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երբեմն կուսակցական գործչի տպավորություն է թողնում` ավելի բացահայտ դարձնելով Անթիլիասի նկատմամբ ՀՅԴ-ի անթույլատրելի քաղաքական վերահսկողությունը: Արամ Ա-ի «ընդդիմադիր» ելույթները սովորական են դարձել, երբ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է կամ կոալիցիայում ունի պրոբլեմներ:

Արամ Ա-ն դարձել է այն խոսափողներից մեկը, որի միջոցով Դաշնակցությունն իր խոսքը հասցնում է Սերժ Սարգսյանին: Հարյուր անգամ կաթողիկոսը քարը քարի վրա չի թողել և քննադատել է իշխանությունների քաղաքականությունը, սակայն նույն այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ողջագուրվել է «համազգային» առիթների դեպքում:

Արամ Ա-ն այսօր` Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում, կրկին դատավորի կեցվածքով խոսել է արտագաղթի մասին ու առնվազն տարակուսելի է, որ այս խնդիրը կաթողիկոսը չի բարձրացնում յուրային դաշնակցական միջավայրում, երբ ՀՅԴ-ն, որպես կոալիցիոն կուսակցություն, նույնքան պատասխանատու է այսօրվա ողբերգական վիճակի համար: Կամ ինչպե՞ս հասկանալ Արամ Ա-ի խիստ քննադատությունն ու միաժամանակ` նրա ողջագուրումն իշխանության հետ:

Հոգևոր առաջնորդի ինչի՞ն են պետք այդ էժան քաղաքական դիվիդենտները, երբ նա շատ ավելի տարողունակ առաքելություն ունի ազգային, հոգևոր կյանքում: Այդ ի՞նչ անպատասխանատու և անպատվաբեր մղում է դրդում Արամ Ա-ին` ամեն բան անել Գարեգին Բ-ից տարբերվելու, նրա ֆոնին ավելի դրական երևալու համար: Արդյո՞ք դա է պատվելի Արամ Ա-ի հոգևոր ծառայության խորհուրդը, համազգային միասնության տեսլականը: Միևնույն է` Արամ Ա-ի ջանքերն անկարող են սրբագրել պատմությունն ու ակնհայտ փաստերը:

Բոլոր դեպքերում` Գարեգինը Բ-ն է Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արամ Ա-ն էլ մնում է այն հոգևոր գործիչը, ով Գարեգին Ա-ին փոխարինել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի պաշտոնում այն ժամանակ, երբ եկեղեցու միասնության հնարավորություն կար ու հենց նրա նշանակումով դաշնակցականները խաչ դրեցին Հայ Եկեղեցու միավորման պատմական շանսի վրա:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում