Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Արցախի ժողովուրդն ապացուցել է իր կարողությունը. Արտաքին քաղաքականության թեմատիկ նիստ՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում

Երևանում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովի չորս ուղղություններից մեկի՝ արտաքին քաղաքականության 1-ին թեմատիկ նիստը՝ նվիրված հայության արդի արտաքին քաղաքական մարտահրավերներին և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան և ներկաների հարցերին պատասխանեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց հայության առջև ծառացած արտաքին մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ արցախյան մոտեցումները: Իր ելույթի ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանեց ներկաների հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Արցախի բնակչության շահերի պաշտպանության գործում Սփյուռքի ջանքերի համադրման հեռանկարներին:

«Հայության ջանքերի համադրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ» թեմայով զեկույցով հանդես գալով՝ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մանրակրկիտ ներկայացրեց հակամարտության կարգավորման իրավական հիմքերի համապատասխանությունը ՄԱԿ Կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին և այլ իրավական փաստաթղթերին: Նախարարի տեղակալն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի իրավական հետևանքներին, Հայաստանի դերին՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության և Արցախի Հանրապետության անկախության երաշխավորի:

Եզրափակելով զեկույցը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Արցախի ժողովուրդն ապացուցել է իր կարողությունը՝ կայացնելու ինքնիշխան և ժողովրդավար արժեքների վրա հիմնված պետություն:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր զեկույցում անդրադարձավ ՀՀ տարածաշրջանային քաղաքականությանը, դրանում Սփյուռքի գործոնին, տարածաշրջանային քաղաքականության հայեցակարգային մոտեցմանը, հարևան երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտությունում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, հայատյացության ադրբեջանական համակարգված քաղաքականությունը և ադրբեջանական այդ գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, նշեց, որ ԼՂ հակամարտության իրավական բաղադրիչի կառուցվածքում աստիճանաբար ավելի մեծ կշիռ են ստանում հակամարտության գոտում բնակվող անձանց, մասնավորապես, Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների երաշխավորման միջազգային-իրավական հարցերը, ինչը նոր մարտահրավերներ է առաջ բերում Հայաստանի և Արցախի պետականության, ինչպես նաև Սփյուռքի կառույցների առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում