Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով նույնպես ներկա է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, համոզված է, որ  այն հաջողությամբ իրականացնելու է իր աշխատանքները եւ արժանի ներդրում է ունենալու համազգային խնդիրների լուծման գործում:

«Բարձր մակարդակով կազմակերպված այս համաժողովը կարեւոր  է եւ պահանջված եւ՛ մայր Հայաստանի, եւ՛ Արցախի, եւ՛ Սփյուռքի համար: Ակնհայտ է, որ  Հայաստան-Սփյուռք- Արցախ եռամիասնությունը  հայոց անկախ պետականության գոյության, նրա բնականոն զարգացման եւ հզորացման, Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ դրա կենսունակության ապահովման  կարեւորագույն գրավականն է: Խնդիրները,  որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում,  ունեն կարեւոր ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակականության, զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից»,-իր ելույթում ասաց Բակո Սահակյանը:

Նա ընդգծեց, որ կան համատեղ աշխատանքների շնորհիվ արձանագրված նշանակալի շատ հաղթանակներ եւ ձեռքբերումներ, որոնց շարքում նախագահն առանձնացրեց Հայոց ցեղասպանության եւ Արցախի Հանրապետության  միջազգային ճանաչումը, Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից եւ մի շարք այլ խողովակներով իրականացված ծրագրերը:

«Կարեւոր է նաեւ, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական հասարակական գործիչներ, զինվորականներ, բարերարներ, վերլուծաբաններ, գիտնականներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը հանդիսանում  է տարբեր երկրների եւ ժողովուրդների հետ երկխոսության հաստատման եւ ամրապնդման, բարեկամանական կապերի զարգացման  հարթակ: Հայ ժողովուրդն ունի շատ բարեկամներ աշխարհով մեկ, եւ մենք բարձր  ենք գնահատում  այդ անկեղծ եւ անշահախնդիր ընկերությունը՝ այն համարելով մեծ եւ մնայուն հարստություն»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում