Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին ներկա է նաեւ Սերժ Սարգսյանը: Մինչ համաժողովի սկսվելը լրագրողները փորձեցին Սերժ Սարգսյանին հարց տալ: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ դո՞ւք եք լինելու 2018 թվականին Հայաստանի վարչապետը, Սերժ Սարգսյանը չպատասխանելով հարցին՝ բարձրացավ համաժողովի դահլիճ: