Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Հայաստանում իշխանությունը իդեալական չէ, բայց դժբախտաբար քննադատություն սփյուռքի կողմից չեմ տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է  «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողովը, Դուք մասնակցելո՞ւ եք: Սփյուռքից տարբեր արձագանքներ կան համաժողովի օրակարգի վերաբերյալ: Օրինակ՝ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը այն համարում է կեղծ, ապազգային և անօրինական, իսկ սփյուռքահայ մասնակիցներին կոչ անում սթափվել, չդառնալ «ռեժիմի» գործիք: Դուք ինչպիսի՞ տեսակետ ունեք:

– Չգիտեմ, թե Սփյուռքից համաժողովի ներկայացուցիչները ինչ հիմունքով են ընտրվում և գալիս Հայաստան: Ես քանի որ որևէ հայկական կազմակերպության ներկայացուցիչ չեմ, Հայաստանից հրավեր էլ չունեմ, հետևաբար չեմ մասնակցելու: Ինչ վերաբերում է հնչող տեսակետներին, ապա և՛ դրական, և՛ բացասական տեսակետներ եմ կարդում մամուլում: Օրակարգին տեղյակ եմ մամուլից, ոմանք դժգոհ են, որովհետև, ըստ էության, կատարված աշխատանք չեն տեսնում համաժողովներից հետո:

Ես ինքս առաջին երկու համաժողովներին մասնակցել եմ: Ինձ մոտ տպավորություն էր, որ ավելի շատ ճանաչողական բնույթ ունի, որպեսզի Սփյուռքը Հայաստանին ճանաչի և հակառակը, ինչը մինչև հիմա դեռ կաղում է: Երբ համաժողովներին մասնակցում էի, եկեղեցու կամ իշխանության ներկայացուցիչը կրակոտ ճառեր ասացին, և դրանով վերջացավ, գործողություն չեղավ: Այդ որոշումներից մեկը համահայկական բանկի հարցն էր, որը, դժբախտաբար, իրականություն չդարձավ: Մինչև հիմա արդյունքը գոհացուցիչ չի եղել:

– Տեսակետներ կան, որ համաժողովների միջոցով իշխանությունը փորձում է իր իմիջը բարձրացնել Սփյուռքում, որպեսզի հետագայում նաև Սփյուռքի ներկայացուցիչների միջոցով կարողանա քաղաքական խնդիրներ լուծել: Դուք և՞ս այդպես եք կարծում:

– Իրականությունը, միակ ճշմարտությունը այն է, որ այս կուսակցությունը առայժմ Հայաստանում իշխում է: Հիմա Սփյուռքի ներկայացուցիչների խնդիրը այն պիտի լինի, որ կարողանան մի քիչ իրավիճակը Հայաստանում բարելավել, Սփյուռքը չի կարող միջամտել ընտրություններին, իր ցանկացած անձին ընտրել, սա Հայաստանի ժողովրդի, իշխանությունների խնդիրն է: Սփյուռքը չի կարող և չպիտի մի կողմ քաշվի իրավիճակը Հայաստանում մեղմացնելուց, մինչև որ Հայաստանում մի այլ իշխանություն գա: Չեմ հավատում, որ Հայաստանում մի իշխանություն կլինի, որը թե՛ հայաստանյան, թե՛ Սփյուռքի ժողովրդի ցանկությամբ կլինի: Բայց ձեռնունայն նստելը, ոչինչ չանելը ճիշտ չէ: Բայց նաև իրականություն է, որ Հայաստանում իշխանությունը իդեալական չէ, պիտի մի բան արվի, բայց ես, դժբախտաբար, այդ քննադատությունը Սփյուռքի կողմից չեմ տեսնում:

– Ձեր կարծիքով՝ այսպիսի համաժողովների ընթացքում ի՞նչ օրակարգ պիտի առաջ քաշվի, ո՞ր խնդիրները պիտի թիրախավորել:

– Հայաստանի իշխանությունները, ժողովուրդը մեծամասամբ այն կարծիքին են, թե Սփյուռքը ուժեղ կազմակերպված մի համայնք է, բայց, դժբախտաբար, այդպես չէ: Ամենալավ օրինակը հենց Գերմանիայի օրինակն է. կան միություններ, կազմակերպություններ, որ հայտնի չէ՝ արդյոք աշխատո՞ւմ են, թե՞ միայն անունները կան: Օրինակ՝ մենք չգիտենք, թե Գերմանիայում որքան հայ կա, ինչ ուժեր ունենք և այլն: Բայց Սփյուռքում կան միություններ, որոնք կապ ունեն հայաստանյան կուսակցությունների հետ, օրինակ՝ Գերմանիայի «Գերմանահայոց» խորհուրդը, որի վարչության անդամներից ոմանք Դաշնակցության անդամ են, լավ կապեր ունեն, մյուս կազմակերպությունները՝ ոչ: Իհարկե, Հայաստան-Սփյուռք հանդիպումների ընթացքում տարբեր հարցերի քննարկումը ես միշտ դրական եմ համարել, բայց կոնկրետ գործողություններ չեմ տեսել: Օրինակ՝ Արցախին օգնելու նպատակով կամ արտագաղթը կասեցնելու, ժողովրդի տնտեսական վիճակը բարելավելու համար կոնկրետ նյութերի չեմ հանդիպել: Շատ կարևոր է նաև Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Հայաստանում սոցիալական խնդիրներին զուգահեռ՝ պետք է կարողանանք նաև բարձրացնել Ցեղասպանության խնդիրը, որով մենք կարողանում ենք Թուրքիային և Ադրբեջանին ճնշել, հետո գալիս է հատուցման, հողային խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում