ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ծրագրում են հոկտեմբերին ատոմային ավիակրի գլխավորած ամերիկյան հարվածային խմբի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնել։ Հարավային Կորեային ՊՆ-ի համապատասխան զեկույցն այսօր ներկայացվել է խորհրդարանում։
Զորավարժությունները ծրագրվել են Հյուսիսային Կորեայի կողմից հերթական միջուկային և հրթիռային փորձարկումների ֆոնին։
Ինչպես հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը, Վաշինգտոնը, Սեուլն ու Տոկիոն համատեղ վարժանքները կանցկացնեն հոկտեմբերի սկզբին՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի դեպքում։