Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Կոլերովների հայտարարությունները զավեշտալի կլինեին, բայց իրականում վտանգավոր են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը։

-Պարոն Իգիթյան, «Ելք» դաշինքը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագիծ։ Զուգահեռ հնչում են կարծիքներ, որ Հայաստանի նման որոշումը կարող է կործանարար լինել, անդառնալի հետևանքների հանգնեցնել։ Ի՞նչ եք կարծում այս ամենի մասին։

-Ես առայժ չգիտեմ, թե «Ելք»-ը ինչ տեխնիկական քայլեր կձեռնարկի, բայց ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք ասում են, որ դա վտանգավոր է։ Ընդ որում՝ դա ասում են բարձր պաշտոններ ունեցող մարդիկ, նրանք փաստորեն ասում են, որ Ռուսաստանը մեզ կպատժի։ Նույնիսկ իշխանությունն ընդունում է, որ մեր «բարեկամը» մեզ կպատժի։ Այսինքն՝ մենք գտնվում ենք ԵԱՏՄ կոչվող մի միավորման մեջ, որտեղ ոչ միայն Ղազախստանն ու Բելառուսն են միշտ ադրբեջանամետ հայտարարություններով հանդես գալիս, այլ նաև Ռուսաստանը, որը հնարավոր է՝ վտանգավոր քայլեր ձեռնարկի։ Ստացվում է՝ մենք գտնվում ենք ոչ բարեկամական միջավայրում։ «Ելք»-ի նախաձեռնության հիմքում փաստորեն ընկած է այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք ոչ բարեկամների շրջապատում։

Ճիշտն ասած՝ ինձ համար դժվար է մասնակցել այդ բանավեճին։ Ես միշտ փորձել եմ բերել տնտեսական հիմքեր ու փաստարկներ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում լինելու աննպատակահարմարության մասին։ Դա հասկանում են նաև կառավարությունն ու իշխանությունը, տնտեսական զարգացում չկա։ Վերլուծելով այս 4 տարին՝ ակնհայտ է, որ Հայաստանը զարգացում չունի։ Ես ենթադրում եմ, որ նրանք ևս դա հասկանում են։ Երբ ես բերում եմ տնտեսական փաստարկներ՝ իշխանության ներկայացուցիչները բերում են քաղաքական փաստարկներ։ Ասում են՝ մտնելով Մաքսային միություն, մենք լուծեցինք Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը։

-Հիմա էլ են նույնը նշում, ավելին՝ ասում են, եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, կունենանք տարածքային կորուստներ՝ որպես օրինակ բերում են Ուկրաինան ու Վրաստանը։

Երբ դառնում էինք ԵԱՏՄ անդամ՝ Սերժ Սարգսյանից սկսած մինչև իշխանությանը քծնող ամենավերջին քաղաքական գործիչը, ասում էին՝ այստեղ Հայաստանի և Արցախի անվտանգությունն է լուծվում, բայց կներեք՝ չորս տարիների ընթացքում Ռուսաստանն ավելի ինտենսիվ էր շարունակում զենքի վաճառքն Ադրբեջանին ու այդ զենքն ավելի հաճախ սկսեց կրակել։ Երաշխիքի նշույլներ անգամ չկան։ Երբ նշում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գանք՝ մեզ կպատժեն, նշանակում է՝ այնտեղ գտնվելը շանտաժ է, մենք այնտեղ պատանդ ենք։ Ի՞նչ զարգացման մասին կարելի է խոսել, որտեղ ոչ թե տնտեսական շահերից ելնելով ես, այլ պարզապես վտանգավոր է՝ եթե դուրս գաս։ Ուրեմն մենք պետք է փնտրենք այլ երաշխիքներ, եթե ինձանից մի բան կախված լիներ՝ ես զուգահեռ կաշխատեի։ Ես կխորացնեի իմ հարաբերությունները մասնավորապես Եվրամիության հետ այնքանով, որքանով ԵԱՏՄ-ն չի արգելում իր կանոններով։ Ղազախստանը շատ հաճախ դա է անում, ԵԱՏՄ մտնելուց առաջ էլ Նազարբարևը հայտարարել է, որ մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք այնքանով, որքանով չի հակասում մեր այլ պարտավորություններին։ Այսինքն՝ ընդունենք, որ ԵԱՏՄ-ում մեր ընկերներն են, ուրեմն եկենք մեր ընկերներին ասենք՝ մեր շահերից բխում է, որ այս նորմը որոշ բացառություններ ունենա մեզ համար, ու այդպես քայլ առ քայլ փորձենք այլ շուկաների հետ աշխատել։ Սա հանրապետականների սիրած «և-և»-ն է, բայց այսօր այդ սկզբունքը գոյություն չունի։ Ամբողջությամբ մի բևեռի ենք տրված, և եթե մի քայլ այն կողմ ենք փորձում անել՝ միայն մյուս բևեռի թույլտվությամբ։

-Մոկսվայում արդեն իսկ բավականին սուր են արձագանքում «Ելք»-ի նախաձեռնությանը։ Կոլերովն ասում է՝ «Ելք»-ի նախաձեռնությանը պետք է ուշադիր լինենք, դա իշխանության տրամադրությունն է արտացոլում, Զյուգանովն էլ ասում է՝ թույլ չենք տա այդպիսի ուժերն ակտիվանան Հայաստանում։ Ի՞նչ մտահոգություններ ունի Մոսկվան, կարո՞ղ է սա իսկապես վերածվել ավելի լայն գործընթացի։

-Ժամանակին՝ դեռ չորս տարի առաջ, իմ տարբեր հարցազրույցներում ասել եմ, որ չի կարելի տնտեսական հարաբերությունները վերածել քաղաքականի կամ օրիենտացիաների, որն արեց Ռուսաստանը։ Օրինակ՝ երբ մենք ասում ենք՝ մեր ապրանքները վաճառենք Ֆրանսիայում՝ Ռուաստանում դա ընկալում են որպես հակառուսական քայլ։ Նաև ավելի խոր գնացին, երբ ասացինք՝ փորձում ենք ժողովրդավարություն ու խոսքի ազատություն հաստատել Հայաստանում. դեսպանի մակարդակով ասում են՝ կպատժենք ՀԿ-ներին, նրանք շատ են իրենց ազատական պահում։ Դա ես նշում եմ պաշտոնական հայտարարությունները՝ դեսպան Լավրով, էլ չեմ խոսում Կոլերովի մասին։ Ցանկացած ժողովրդավարության ձգտում Հայաստանի կողմից, ցանկացած միջազգային մոդել համարվում է հակառուսական քայլ՝ ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանն իր մոդելով ստեղծում է ավտորիտար, դիկտատուրայի նման մի համակարգ, և Հայաստանի ազատականությունը համարվում է որպես այդ համակարգի վտանգ, որը ցավալի է։ Ճիշտն ասած՝ ես Հայաստանում գրեթե հակառուսական ուժ չեմ տեսնում, ես տեսնում եմ ժողովրդավարական լիբերալ ազատական ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերություններ ունենա, այդ թվում՝ կառուցի ազատական շուկա։ Բայց դրանք համարվում են հակառուսական ուժեր, և շանտաժի հայտարություններով տարբեր կոլերովների կողմից՝ զավեշատական կլիներ, բայց իրականում շատ վտանգավոր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում