Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքներով անկախանա Բաղդադից։ Այս մասին հայտարարել է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին։
«Սահմանների մասին համաձայնագիրը գործում է բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ, իսկ Քրդստանի անջատումն Իրաքի կենտրոնական իշխանություններից կնշանակի Իրաքյան Քրդստանի հետ ընդհանուր սահմանի բոլոր անցումների փակում»,-հայտարարել է Շամհանին IRIB հեռուստաալիքի հետ զրույցում։
Իրանը ճանաչում է միայն միասնական Իրաքն ու այդ երկրի դաշնային իշխանությունները, ընդգծել է նա։
Հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 25-ին։