«Ելք»-ն ունի հասարակական հարցման տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ հասարակությունը ինտելեկտուալ մակարդակում, ենթագիտակցական մակարդակում վտանգներ է տեսնում ԵՏՄ անդամակցությունը շարունակելու մեջ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զենյալյանը։
Դիտարկմանը, թե որոշ վերլուծաբաններ նշում են, որ ոչ թե պետք էր ԵՏՄ-ից դուրս գալու հարցը բարձրացնել, այլ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցերը, Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Մենք մեր հայտարարություններում բազմիցս արտահայտել ենք մեր տեսակետը, որ չափազանց սխալ էին այդ պայմանագրերը և կարծում ենք, որ պատեհ պահին այդ սխալները պետք է ուղղել, որովհետև դրանք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը»։