Ռուս և արտասահմանյան աստղերը ներկա են գտնվել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Սամվել Կարապետյանի որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքին։
Տոնական երեկոյի ընթացքում բեմ են բարձրացել Ալլա Պուգաչովան, Էրոս Ռամազոտտին, «Լենինգրադ» խումբը, Վերա Բրեժնևան, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը և այլ կատարողներ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Քսենյա Սոբչակն ու շոումեն, հաղորդավար Անդրեյ Մալախովը։ Լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել են հյուրերը սոցցանցերի իրենց էջերում։