ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում վերահրապարակել է տեսանյութ, որում նա գոլֆի գնդակով իբրև թե հարվածում է Հիլարի Քլինթոնին, ով եղել է նախագահական ընտրություններում նրա մրցակիցը։
Տեսանյութում միախառնված են կադրեր Թրամփի գոլֆի խաղից և 2011 թվականին ինքնաթիռի սանդուղքի վրա Քլինթոնի անկումից։ Տեսանյութերը միաձուլողը կադրերին ավելացրել է գնդակ, որն իբրև թե հարվածում է նախկին պետքարտուղարի մեջքին։
Օգտատերերի մեծամասնությունը նախագահական Twitter-ում նման հրապարակումը համարել է անպատշաճ։ «Ահա վառ օրինակ այն բանի, թե ինչու 45-րդ նախագահը պատմության մեջ կմտնի որպես վատագույն նախագահ»,-գրել է օգտատերերից մեկը։ Սակայն գտնվել են մարդիկ, ովքեր գովել են նրա «հումորի զգացումը»։