Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 17:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան և Կոմունարներ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» մակնիշի 12 PP 888 (վարորդ 22-ամյա Լ. Մ.) և «ՎԱԶ-21172» մակնիշի О 998 КН 152 (վարորդ 38-ամյա Հ. Մ.) համարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21172» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 28-ամյա Գ. Ս.-ն և 68-ամյա Հ. Կ.-ն հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: