Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Էվերտոնի» նկատմամբ:
Հանդիպման 84-րդ րոպեին «Յունայթեդի» 2-րդ գոլը հեղինակեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, խփելով ընթացիկ առաջնությունում իր առաջին գնդակը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին»: