ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին սպառնացել է, որ Ամերիկան կարող է ոչնչացնել Հյուսիսային Կորեան։ Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում։
«Եթե Հյուսիսային Կորեան շարունակի իր անխոհեմ պահվածքը, եթե ԱՄՆ-ը ստիպված լինի պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին թեկուզև մի իմաստով, Հյուսիսային Կորենան կոչնչացվի»,-ասել է Հեյլին։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ցանկանում է պատասխանատվություն դրսևորել և փորձել բոլոր դիվանագիտական մեթոդները։ «Եթե դա չաշխատի, (ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս) Մետիսը կհոգա դրա մասին»,-հավելել է դիվանագետը։
Հեյլին հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ-ն ձեռնարկել է արդեն գրեթե բոլոր հնարավոր միջոցառումները։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ երկիրը գրեթե մոտ է միջուկայն ուժերի ստեղծմանը։