47-ամյա մոդել Նաոմի Քեմփբելը նկարահանվել է H&M բրենդի աշնանային հավաքածուի գովազդային արշավում։ Հավաքածուի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել ճապոնական նորաձևությունը՝ գրում է cosmo.ru-ն։ Հավաքածուի թողարկման առիթով ներկայացվել է նաև մինի-ֆիլմ, որում նկարահանվել է Նաոմին։
Այլ մոդելների հետ կադրում Նաոմին հայտնվել է Տոկիոյում՝գիշերային կյանքի էպիկենտրոնում և նույնիսկ ռեփ կարդացել։
Հիշեցնենք, որ վերջերս Նաոմին զարմացրել էր հանրությանը՝ հայտնվելով երկու փառատոններում նույն զգեստով։ Սպիտակ սարաֆանով նա արդեն փայլել էր Կաննում, սակայն որոշել էր դրանով ներկայանալ նաև Վենետիկում։