ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել, որ ԱՄՆ-ը դուրս չի գա կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերով եվրահանձակատար Միգել Արիաս Կանիետեին։
Նա նշել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում դուրս գալ համաձայնագրից, սակայն կփորձի հարմարեցնել իր մասնակցության պայմանները։ Բացի այդ, պարբերականին հայտնի է դարձել, որ Սպիտակ տան խորհրդական Էվերետ Էյսենստատը Մոնրեալում նախարարական հանդիպման ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի կողմից՝ պայմանագրում ամրագրված մթնոլորտային արտանետումների կրճատման նպատակներն ուսումնասիրելու մասին։
Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը նույնպես նշել է, որ ԱՄՆ-ը կփոխի Փարիզի կլիմայական համաձայնագրի շուրջ իր դիրքորոշումը, եթե իրենց առաջարկվեն ավելի շահեկան պայմաններ։
Փարիզյան կլիմայական համաձայնագրից դուրս գալու մասին հայտնի էր դարձել դեռևս մայիսին։