Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան իր երգացանկից մի քանի հանրահայտ երգ է կատարել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի և նրա հարսնացուի՝ Լիլիթի հարսանեկան արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում։
Տեղի Հայ առաքելական եկեղեցում պսակադրվելուց հետո ամուսնական զույգը բազմաթիվ հյուրերի հետ հարսանեկան ճոխ խնջույքն անցկացրել է մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանում։